Գնացքները չշահագործած մեքենավարները ղեկավարության անցկացրած ժողովից հետո խուսափեցին լրագրողներից

Երեկվանից ՀԿԵ-ում սկսված գործադուլը շարունակվում է նաեւ այսօր: Վաղ առավոտից մինչ այս պահը որեւէ գնացք դեռ չի շահագործվել: Հիշեցնենք, որ մեքենավարները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունից պահանջում են աշխատավարձի չափի վերանայում եւ 30 տոկոսի ավելացում:

Թե երեկվա եւ այսօր ընթացող քննարկումներն ինչ արդյունքի կհանգեցնեն, պարզ չէ:  ՀԿԵ-ն արդեն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Ս/թ հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալը: 2019 թվականի 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ»:

ՀԿԵ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում ընթացող քննարկմանը մասնակցում է նաեւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն, ով դեռ երեկ էր ՀԺ-ի հետ զրույցում ասել, որ խնդրին ծանոթ է եւ այն պատրաստվում էր այսօր  ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ: 

Կան խոսակցություններ, որ մեքենավարների գործողությունների ուսումնասիրմամբ ԱԱԾ-ն է զբաղվելու: Թե իրականում ինչ է կատարվել եւ կատարվում լոկոմոտիվային դեպոյում, հայտնի չէ: Լրագրողներին ներս չթողեցին, ներսից դուր եկող բողոքավորներն էլ ասելիք չունեին այլեւս: Շտապում էին վայրկյան առաջ հեռանալ ԶԼՄ ներկայացուցիչներից:

Տպել
557 դիտում

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին