«Թումանյանական օրեր Թբիլիսիում» ծրագիրը կմեկնարկի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ

23/10/2019 schedule14:40

2019 թվականը հոբելյանական է հայ ժողովրդի համար: Լրանում են հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Հոբելյանական միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Վիրահայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների նախաձեռնությամբ՝ «Թումանյանական օրեր Թբիլիսիում» ծրագիրը կմեկնարկի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի (Երևանյան պուրակ) այցելությամբ:

«Հովհաննես Թումանյանն ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հյուրերը կայցելեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ կխոնարհեն Մեծաց մեծերի շիրիմներին:

Հայ գրական, հասարակական անդաստանում Հովհաննես Թումանյանի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Թումանյանն էր, որ հայ ընթերցողին նորովի ներկայացրեց վրաց գրականությունը, և Թումանյանի ստեղծագործությունների թարգմանություններն էին, որ վրաց ընթերցողին ներկայացնում էին ժամանակի հայ գրականությունը:

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի. նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանում են, երգում:

«Թումանյանական օրեր Թբիլիսիում» ծրագրում ընդգրկված են այցելություն Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի շինհրապարակ, այցելություն Թբիլիսի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, հանդիպում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հգշ. Տ. Կիրակոս վրդ. Դավթյանի հետ:

Թումանյանի ստեղծած «Վերնատան» շնորհիվ Թբիլիսին հայության համար դարձավ գրական, մշակութային կարևորագույն օջախ 20-րդ դարի սկզբին: «Վերնատան» առաքելությունը հետագա տարիներին կրեց Թումանյանի թբիլիսյան տունը՝ Սոլոլակ թաղամասում: Թումանյանի թբիլիսյան պատմական տունը՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնն այսօր գործում է որպես հայ և վրաց գրական կապերի կենտրոն, սիրո և բարեկամության օջախ Թբիլիսիում:

Ծրագիրը կավարտվի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոն /հասցե՝ Amagleba St, 18/ երկու երկրների պատվիրակությունների այցելությամբ և գեղարվեստական միջոցառումով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրվա ծրագրով  նախատեսված է. 

 

25 հոկտեմբեր, ուրբաթ

 

10:15

Այցելություն Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի (Երևանյան պուրակ)

11:00-11:30

Այցելություն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն /հասցե՝ 1/26 Zhoneti /

11:30-12:30

Այցելություն Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինհրապարակ

15:00-15:30

Այցելություն Թբիլիսի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, հանդիպում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հգշ. Տ. Կիրակոս վրդ. Դավթյանի հետ

17:00-21:00

Այցելություն «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոն /հասցե՝ Amagleba St, 18/

Տպել
1507 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը