Հայաստանի ֆուտբոլի առաջնության անհաջողակը 11 խաղում 11 պարտություն է կրել. չունի ոչ մի միավոր

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում վառ ընդգծված անհաջողակ ունի: «Երեւան» ֆուտբոլային ակումբն աջուձախ միավորներ է բաժանում: 11 հանդիպում է անցկացրել առաջնությունում ու պարտվել բոլորում:

Բոլոր խաղերում խփել է ընդամենը 6 գնդակ, բաց է թողել 26-ը՝ միջինում 1 խաղում 2.4 գոլ: Ոչ ֆուտբոլային խոշոր հաշիվներով պարտություններ չի ունեցել: Ամենախոշոր պարտությունը կրել է 7-րդ տուրում: «Ալաշկերտ»-ին զիջել է 4 գնդակի տարբերությամբ՝ 1:5 հաշվով: 3 գնդակի տարբերությամբ էլ 5-րդ տուրում պարտվել է «Փյունիկ»-ին (1:4): Մյուս խաղերում զիջել է 1-2 գնդակի տարբերությամբ: Ոչ մի խաղում 1-ից ավելի անգամ չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:

1 տուր «Արարատ» - «Երեւան» 1:0

2 տուր «Երեւան» - «Նոա» 0:2

3 տուր «Շիրակ» - «Երեւան» 2:1

4 տուր «Երեւան» - «Արարատ-Արմենիա» 1:2

5 տուր «Փյունիկ» - «Երեւան» 4:1

6 տուր «Երեւան» - «Լոռի»  0:1

7 տուր «Ալաշկերտ» - «Երեւան» 5:1

8 տուր «Երեւան» - «Ուրարտու» 0:1

9 տուր «Գանձասար-Կապան» - «Երեւան» 2:0

10 տուր «Երեւան» - «Արարատ» 1:3

11 տուր «Նոա» - «Երեւան» 3:1

Առանց միավորների «Երեւան»-ը 10-րդ տեղում է. եզրափակում է մրցաշարային աղյուսակն ու մրցաշրջանի արդյունքներով Բարձրագույն խումբը լքելու հիմնական հավակնորդն է: 9-րդ տեղում ընթացող «Գանձասար»-ին զիջում է 10 միավորով: Հաջորդ՝ 12-րդ տուրում մրցակիցը լինելու է «Շիրակ»-ը, որն առաջատար «Արարատ»-ի նման ունի 22 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ընթանում է 2-րդ տեղում: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Վանաձորում:

Տպել
506 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել