Իրավապահների նկատմամբ հոգեբանական տեռորը շարունակվում է

23/10/2019 schedule09:45

Այս օրերին առավել հաճախ քննարկվող թեման իշխանությունների կողմից իբր իրականացվող քաղաքական հետապնդումներն են. իշխանություններն իբր չեն հանդուրժում «ըմբոստներին» եւ իրավապահների միջոցով չտեսնված-չլսված ճնշումների են ենթարկում նրանց: «Ճնշումներն» էլ արտահայտվում են նրանով, որ իրավապահները (ո՞ւմ մտքով կանցներ) փորձում են ուսումնասիրել նրանց նախկին գործունեությունը եւ հնարավոր հանցանքներ բացահայտել: Թե ինչու են իրավապահները ներկան թողած՝ անցյալը «փորփրում», հասկանալի է: Նախ՝ այնպես չէ, որ ներկան անտեսված է. այս օրերին տեղի ունեցող ապօրինությունների բացահայտումների պակաս նույնպես չկա: Եվ երկրորդ՝ անցյալը նույնպես ուսումնասիրվում է, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը բազմաթիվ պաշտոնյաներ անձեռնմխելի էին, հետեւաբար իրավապահներն իրավունք չունեին «քթները խոթել» նրանց գործունեության մեջ, եւ այդ պատճառով հիմա նրանց համար «ահագին գործ է հավաքվել»:

Բայց վերադառնանք ճնշումներին: Իրավապահների բուն աշխատանքը հենց օրինականության հաստատումն է եւ հանցագործությունների բացահայտումը, հետեւաբար տարօրինակ է, որ մարդկանց մեղադրում են իրենց պարտականությունները կատարելու համար: Բայց սրանք սոսկ մեղադրանքներ չեն: Հայաստանում այսօր ահավոր հոգեբանական ճնշում է իրականացվում իրավապահ համակարգի նկատմամբ, եւ իրականացնողը հիմնականում հենց նախկին իշխանություններն են: Մեխանիզմը հետեւյալն է: Նախ՝ սոցկայքերն ու տասնյակ լրատվամիջոցները հեղեղվում են մտացածին նյութերով՝ այն մասին, թե իբր «այսինչ բարձրաստիճան ոստիկանը կամ ԱԱԾ աշխատակիցը մասնավոր զրույցում անկեղծացել է, թե համակարգում լուրջ դժգոհություն է հասունանում, որովհետեւ իրենք չեն ցանկանում կատարել իշխանությունների ապօրինի հրահանգները, բայց ուրիշ ճար չունեն», ապա նույն լրատվամիջոցներում ու սոցկայքերում բաց տեքստով սպառնալիքներ են հնչում իրավապահների հասցեին՝ իբր «կասկած չունենաք, բոլորդ ձեր այսօրվա արածների համար պատասխան եք տալու, պատասխան են տալու նաեւ ձեր ընտանիքների անդամները, իշխանափոխությունից հետո բոլորիդ հատ-հատ պատժելու ենք» եւ այլն:

Սա իսկապես լկտիության գագաթնակետն է: Նման ձեւով վարվում էին իտալական մաֆիայի անդամներն անցած դարի կեսերին, երբ սպառնում էին ֆիզիկապես ոչնչացնել ոչ միայն իրենց կատարած հանցագործությունների առանցքային վկաներին, այլեւ դատավորներին, դատախազներին եւ այլն: Բայց նույնիսկ նրանք դա անում էին ոչ հրապարակավ: Իսկ այսօրվա Հայաստանում դա արվում է բացահայտորեն՝ տեսախցիկների առջեւ, լրատվամիջոցներում ու սոցկայքերում... Պատկերացնո՞ւմ եք՝ իրավապահները նախկինում կատարված ինչ-որ հանցագործություն են բացահայտում (ասենք՝ բյուջեից շատ չէ, մի քանի միլիոն դոլար յուրացնելու գործ), իսկ այդ մարդիկ զղջալու կամ գոնե սսկվելու փոխարեն հոխորտում են, թե «ոչինչ, քիչ մնաց, հեսա հետ ենք գալու ու սաղիդ պատժենք, ընենց որ՝ եթե խելք ունեք, շատ մի փորփրեք անցյալը»:

Որքան էլ այս ամենը ներկայացվի քաղաքական փաթեթավորմամբ, ակնհայտ է, որ սա քաղաքական պայքար չէ, սա պետության իրավապահ համակարգը քայքայելու եւ կաթվածահար անելու բացահայտ փորձ է: Ընդ որում, դա արվում է բացառապես անձնական շահերից ելնելով, որովհետեւ խնդիրը ոչ թե «ոստիկանական բռնաճնշումներն» են, այլ ազատության մեջ մնալու եւ նախկինում գողացածը հանգիստ վայելելու ձգտումը:

Իսկ եթե իրավապահ համակարգում կան մարդիկ, ովքեր համարում են, որ իրենց անցյալի կապերը զուտ մարդկայնորեն իրենց թույլ չեն տալիս ակտիվորեն աշխատել նախկինում կատարված ինչ-ինչ հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ, դա էլ է հասկանալի: Բայց եթե այդ կապերն այնքան էլ «զուտ մարդկային» չեն եղել, ուրեմն իրավապահ համակարգն այդ մարդկանց տեղը չէ: Ու սրանում որեւէ քաղաքական բան չկա:

Տպել
2627 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին