ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

22/10/2019 schedule17:46

2020 թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020 թ. հունվարի 1-ից հատելուն: Այս պարագայում ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:

Գործող օրենսդրության շրջանակներում, սակայն, ՊԵԿ-ը իրազեկում է նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:

Ի՞նչ է նախնական մաքսային հայտարարագրումը:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է Միության մաքսային տարածք դրանց ներմուծումից հետո: Հետևաբար նախնական մաքսային հայտարարագրման հնարավորությունը գործող օրենսդրությամբ կիրառելի է ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների մաքսային ընթացակարգերով ձևակերպման դեպքերում: Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավտոմեքենաները պետք է հայտարարագրվեն ոչ թե անձնական օգտագործման ապրանքների համար նախատեսված ընթացակարգով՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, այլ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ապրանքային հայտարարագրի կիրառմամբ:

Քանի որ խոսքը վերաբերում է մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպմանը, ապա ավտոմեքենայի համար արժեքն այդ դեպքում որոշվելու է ոչ թե ըստ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի, որով արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության համար կատարված ծախսերը, այլ համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի. այն է՝ մաքսային արժեքի մեջ ներառվում են ինչպես փոխադրման և ապահովագրության, այնպես էլ  նույն գլխով սահմանված այլ ծախսերը: 

Այսպես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախնական մաքսային հայտարարագրման շրջանակներում մաքսային հայտարարագրում կարող են չնշվել նույն կետով նախատեսված այն տեղեկությունները, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել հայտարարատուին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին:

Համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի՝ նախնական մաքսային հայտարարագիրը թույլ կտա ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիրը և այդ ժամկետում ավտոմեքենայի ներմուծման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:

Մաքսային մարմինը կարող է մերժել է ավտոմեքենայի բացթողումը, եթե մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում.

  1. ավտոմեքենան չի տեղակայվել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտի,
  2. մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմինը չի ծանուցվել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտի ավտոմեքենայի տեղակայման մասին,
  3. մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների վերաբերյալ փոփոխություններ (լրացումներ) կատարելու եղանակով պակասող տեղեկատվությունը չի ներկայացվել մաքսային մարմնին, կամ մաքսային մարմինը չի ծանուցվել այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ:

Կարևոր է իմանալ, որ եթե ավտոմեքենայի ներմուծման համար նախնական մաքսային հայտարարագիրը գրանցվի մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ և բացակայեն նախնական մաքսային հայտարարագիրը մերժելու հիմքերը, ապա ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն 2019 թվականին գործող դրույքաչափերով: Օրենսգրքով սահմանված պահանջները չկատարվելու դեպքում՝ մաքսային մարմինը կմերժի ավտոմեքենայի բացթողումը, կգրանցվի նոր մաքսային հայտարարագիր և ներմուծման մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն 2020 թ. հունվարից 1-ից սկսած գործող դրույքաչափերով:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ նմանօրինակ եղանակով մաքսային ձևակերպումները կատարելու հնարավորությունը թողնված է քաղաքացու՝ հայտարարատուի ընտրությանը: Նախնական մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին պետք է ներկայացվի ինքնահայտարարագրման կամ մաքսային ներկայացուցչի կողմից:

Տպել
1032 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան