Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ՀՀ հավաքականի նախկին անդամ Գոռ Երիցյանը շուտով պայմանագիր կկնքի ամերիկյան հայտնի Top Rank պրոմոութերական ընկերության հետ: Գոռի ունակություններին կազմակերպությունը ծանոթացել էր դեռ նախորդ մենամարտում, որը կայացել էր այս տարվա օգոստոսին: Պայմանավորվածությունն էլ կար դեռ շուրջ մեկուկես ամիս առաջ, սակայն դեռեւս չի ստորագրվել: Ամեն դեպքում Գոռն ընդգրկված է կազմակերպության հաջորդ շոուում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ անհանգստացած չէ, որ պայմանագիրը դեռ չի ստորագրվել, քանի որ, եթե Top Rank-ը նման ցանկություն չունենար, իրեն մենամարտեր չէին վստահի:

«Ասացին՝ այս մի մենամարտն էլ անցնի նոր, սակայն այս շոուն ամբողջությամբ իրենցն է: Այս մենամարտից հետո կստորագրենք: Նրանք մեկ անգամ փորձեցին, մեկ անգամ էլ ավելի ուժեղ մրցակցի հետ են փորձում, որպեսզի հաստատ վստահ լինեն, սակայն իրենց հետ որ խոսում ենք, ասում են՝ մի մտածեք, հաշվեք՝ ստորագրված է: Այդ պահով ավելի հանգիստ եմ: Եթե չուզենան ստորագրել, ինձ մենամարտ չեն տա: Եթե տալիս են, ուրեմն ամեն ինչ լավ է»,- ասաց նա:

Գոռի հաջորդ՝ 12-րդ մենամարտը կայանալու է նոյեմբերի 2-ին Լոս Անջելեսում: Կիսամիջին քաշային կարգում՝ 8 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի ամերիկացի Դամիեն Լոպեսը: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 10 մենամարտում տարել է 9 հաղթանակ, 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի: Գոռը հաղթել է իր նախորդ բոլոր մենամարտերում, նաեւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն է: Մենամարտից առաջ իրեն վստահ է զգում:

«Լավ բռնցքամարտիկ է: 9 հաղթանակ ունի, պարտություն չունի: Լավ մենամարտ է լինելու: Ես պատրաստ եմ շատ լավ ու գնալու եմ մինչեւ վերջ հաղթանակի համար: Կռվող բռնցքամարտիկ է՝ մեքսիկական ոճով: Հարվածները հիմնականում վերցնում է իր վրա: Իմ հասակի է: Ուսումնասիրել եմ նրան, ունեմ մշակված պլան, ու ինձ թվում է՝ ամեն ինչ կստացվի իմ ուզածով»,- ասաց Գոռը՝ ավելացնելով, որ չի լարվում:

Գոռ Երիցյանը հիմա ապրում ու մարզվում է ԱՄՆ-ում: 1970-ականներին հիմնադրված Top Rank պրոմոութերական ընկերությունը, որի հետ նա պատրաստվում է պայմանագիր կնքել, աշխատել է այնպիսի մարզիկների հետ, ինչպիսիք են լեգենդար Մուհամեդ Ալին, Մենի Պակիաոն, Ֆլոյդ Մեյվեդր Կրտսերը: Գոռի մարզիչը Ֆրեդի Ռոչն է, որը նաեւ աշխարհահռչակ Մենի Պակիաոյի մարզիչն է: Գոռը հենց Ռոչի մարզասրահում էլ մարզվում է:

Տպել
694 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան