«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Ինչպես հայտնի է, Վանաձորի օրն այս տարի կնշվի հոկտեմբերի 26-ին: Վանաձորցիներին շնորհավորելու կգա նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կլինեն բազմաթիվ հյուրեր ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաեւ արտերկրից: Միջոցառումների ծրագիրը հստակեցված է, քաղաքի զարդարման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ից:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանն ասաց, որ տոնական բուն միջոցառումը կսկսվի ժամը 10:00-ից. «Քաղաքապետի մոտ տեղի կունենա հյուրերի ընդունելություն, որից հետո կգնանք Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի՝ միասնական աղոթք բարձրացնելու, որից հետո կլինի Զորավար Անդրանիկի արձանի բացումը»:

Քաղաք այցելած հյուրերն ու կառավարության ղեկավարը կայցելեն նաեւ մարզկենտրոնի շինհրապարակներ, որտեղ այսօր շինարարական եռուզեռ է քան երբեւէ. «Ժամը 15:00-ից սկսվեն մշակութային բուն միջոցառումները: «Արցախ» պուրակի եւ Վանաձորի պետհամալսարանի տարածքում կտեղադրվի բեմ, որտեղ ժամը 15:00-16:30-ը կլինի համերգային ծրագիր: Տիգրան Մեծ պողոտայում կբացվի «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ» խորագրով ցուցահանդես, կլինեն նաեւ մշակութային տաղավարներ, ու բազմաթիվ անակնկալներ»,-ասաց բաժնի պետը, նշելով, որ բազմաթիվ հյուրեր են լինելու Վանաձորում: Կհնչի «ՔԵԶ, ԻՄ ՎԱՆԱՁՈՐ» խորագրով համերգ, մասնակցությամբ Վանաձորի կատարողական համույթների, անհատ ստեղծագործողների և Վանաձորի Երգի թատրոնի արտիստների:

Դիտարկմանը, որ հնարավոր է Վանաձորի օրն ու վարչապետի՝ Վանաձոր այցելելը առիթ հանդիսանա Վանաձորում ստեղծել այն իրավիճակը, որը եղավ Գյումրիում ու որը պահպանվում է մինչ օրս, Գոռ Բադյանն ասաց, որ նման սպասելիքներ կան, ինչի վկայությունը բազմաթիվ զանգերն են:

Գոռ Բադյանը ուրախությամբ փաստեց Վանաձորում կառուցված եւ տարածաշրջանում նմանը չունեցող լուսա-ձայնային շատրվանների առկայությունը, որն ըստ նրա, 2020թ-ին զբոսաշրջիկների թիվը կավելացնի մի քանի անգամ. «Մեզ մնում է ճիշտ ներկայացնել այն, ինչ ունենք, ու 2020-ին կտեսնենք, թե ինչպես կփոխվի մարզկենտրոնը: Աննախադեպ տարի կլինի Վանաձորի համար թե տուրիզմի, թե երիտասարդության ու թե մշակույթի ոլորտում»:

Գոռ Բադյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 26-ին Վանաձոր կայցելեն մշակութային 14 գործիչներից կազմված պատվիրակություն, ովքեր կայցելեն տարբեր բնակավայրեր՝ ուսումնասիրելու, թե որտեղ 2020 թվականին հնարավոր կլինի անցկացնել համերգներ, փառատոններ ու մշակութային այլ լայնամասշտաբ միջոցառումներ:

Որպես վերջաբան բաժնի պետը կոչ արեց ակտիվ մասնակցել քաղաքի տոնակատարությանը, եւ որ ամենակարեւորն է՝ լինել ժպիտով, չաղտոտել քաղաքն ու հյուրերին մեկ անգամ եւս ցույց տալ, թե որքան լավն է Վանաձորն ու վանաձորցին:

Արդեն ժամը 19:00-ին Հայքի հրապարակում կտրվի գլխավոր միջոցառման մեկնարկն ու շատրվանների բացման արարողությունը, որը կեզրափակվի  տոնական համերգով՝ Գաթա բենդ ու Արամ MP 3-ի մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին վանաձորյան երկինքը կզարդարվի հրավառությամբ:

Տպել
5413 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում