Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը:

Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին՝ ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանն այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, կարևորել է միջոցառումը՝ ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի ներկայացուցիչներին մեկ հարթակում ներգրավելու ու հնարավորինս առարկայական քննարկումներ կազմակերպելու տեսանկյունից:

«Արդարադատության նախարարությունը Եվրոպական միության հետ ծավալել և հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ և փոխշահավետ համագործակցություն: Նախարարությունը ոլորտային բոլոր բարեփոխումները չի ընկալում որպես առանձին և հատվածական գործընթաց, այլ դիտարկում է դրանք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո: Կարծում եմ՝ այս ընկալումն ընդհանուր է, ինչը մեզ թույլ կտա առավել ռազմավարական ու երկարաժամկետ կտրվածքով պլանավորելու մեր գործողությունների ընդհանուր օրակարգը»,- ասել է փոխնախարար Գրիգորյանը, և, ամփոփելով խոսքը, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ բարեփոխումների իրականացման գործընթացում մշտապես Արդարադատության նախարարությանը սատարելու:

Նշենք, որ մեկօրյա դասընթացը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում: Դասընթացը բաղկացած է չորս հիմնական մասից՝ ԵՄ օրենսդրություն, Մոտարկում, Քաղաքականության մշակում և Օրենսդրության մշակում:

Տպել
222 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել