Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

Երկրորդ անգամ կոտրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները։ Այս անգամ խորհրդարանի դիմաց՝ տեսախցիկների մոտ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատգամավորն այս դեպքերը մտահոգիչ գնահատեց, սակայն չգիտի՝ ով կարող է նման բան անել․ «Այն, որ սա արդեն պատահականություն չէ, դա հաստատ։ ԱԺ-ի երկու տեսախցիկների ներքո կայանված մեքենան կոտրում են»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված, բայց կասկած անգամ չունի, թե ով կարող է արած լինել, չնայած անձնական դրդապատճառները բացառում է։

Պողոսյանը մեր զրույցում նկատեց, որ հեղափոխությունից առաջ այլ տեսակի բռնաճնշումներ էին կիրառում, հիմա արդեն՝ այսպիսի․ «Հեղափոխությունից հետո շատ մարդիկ չեն մարսում, այսպես են վարվում։ Սա շարքային խուլիգանություն չէ, սա ԱԺ պատգամավորի, անձեռնմխելի անձի նկատմամբ ոտնձգություն է»,- շեշտեց նա։

Այս պահին ոստիկանությունը տեղում է, սպասում են փորձագետներին։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Պողոսյանի մեքենան վնասել էին Հյուսիսային պողոտայում։ Պատգամավորը դիմել էր իրավապահներին, հարուցվել էր քրեական գործ։ Պողոսյանը մեր զրույցում հայտնեց, որ գործը ո՛չ կարճվել է, ո՛չ փակվել՝ առաջ չի գնացել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ այսօր՝ ժամը 12։30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պատգամավորի՝ Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են։ Այս պահին հետաքննիչի գլավորությամբ օպերատիվ խումբը դեպքի վայրում համապատասխան գործողություններ է իրականացնում։

Տպել
3197 դիտում

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան

ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)

Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում

Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն

Բանաձեւի ընդունումը Թուրքիային ցույց տրված կարմիր քարտ է․ Թուրքիան պիտի ընտրի՝ ինչ է դնում զոհասեղանին․ Ստյոպա Սաֆարյան

Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ

Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. վարորդը լողալով հասցրել է ափ դուրս գալ, վիճակը կայուն ծանր է

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից