Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր:

Նշվում է նաև, որ տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էր արված ու, հավանաբար, ճիվաղը կամ ճիվաղները տանից գողություն են կատարել: Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
3890 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ