«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

22/10/2019 schedule11:09

Հոկտեմբերի 21-ին Տաթևի վանական համալիրում հոգևոր, կրթական և մշակութային մեծ տոնախմբություն էր, որին մասնակցում էին Տաթև այցելած զբոսաշրջիկները, «Ավրորա» ֆորումի հյուրերն ու հարակից համայնքների բնակիչները:

Տարածված մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ «Ավրորա» ֆորումի հագեցած շաբաթը ամփոփվեց Հայաստանի ամենախորհրդավոր վայրերից մեկում՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրում:

2008 թ.-ից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերականգնվող վանական համալիրում անցկացվեցին միջոցառումներ՝ ներկայացնելով երաժշտության հայկական ազգային դպրոցի 150-ամյա հարուստ ավանդույթները և մեծարելով հայ ականավոր երգահան, ուսուցիչ, խմբավար վարդապետ և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին:  

Ձիթhանում ներկայացված էր «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որտեղ ներառված էին Կոմիտասի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարները և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութերը:

Ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ:

«Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվել է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,- ասում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Տաթևի վանական համալիրի թանգարանային հատվածում, որտեղ IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում վերջերս ավարտվել են վերականգման աշխատանքները, ներկայացված էր ծագումով սյունեցի նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարների և քանդակների միջոցով արվեստագետներն արտահայտել էին իրենց անսահման սերը դեպի հայրենիք:

«Այս ցուցահանդեսը մի փոքր առանձնանում է օրվա թեմատիկայից, բայց մեր այսօրվա հերոսը Կոմիտասն է, ով արտացոլում է մեր անցյալը, մեր արմատները, և այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է մեր հոգևոր ներկան: «Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ՝ այսօր վանքը կրկին ձեռք է բերում իր նախկին տեսքն ու խորհուրդը»,- ասում է քանդակագործ Մանվել Մաթևոսյանը:

Մասնակիցների կարծիքով՝ այս միջոցառումները ցույց են տալիս, որ Տաթևը, լինելով միջնադարյան Հայաստանի ամենահայտնի կրոնական և լուսավորչական կենտրոններից մեկը, վերականգնում է իր հոգևոր, կրթական և մշակութային դիմագիծը:

Ցուցահանդեսներից բացի, Տաթևում ներկայացված էին վանական համալիրի պատմական ցուցանմուշները, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008 թ.-ից ընթացող վերականգման և շինարարական աշխատանքների ընթացքում: Խաչքարեր, ափսեներ, մոմակալներ, ծիսական զարդեր, բուխարու մասեր, 18-րդ դարի պնակներ՝ վրան արձանագրություններով, վանքի դռան հին բանալին և վանքի 1304 թ.-ի պատմական զանգը: Ցուցանմուշների մեջ ներկայացված էին նաև Մատենադարանի 4 պատմական ձեռագրերի կրկնօրինակներ: 

Տաթևի վանական համալիրում՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, «Հովեր» երգչախումբը կատարեց հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, որը համարվում է Վարդապետի ստեղծագործությունների գլուխգործոցը: 

«Կոմիտասը արեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք: Նա լսեց Հայաստան աշխարհի երաժշտության առանձնահատկությունը, հավաքագրեց, ուսումնասիրեց, կատարեց և փոխանցեց մեզ: Մեր գործը նրա ժառանգության արժեքը գիտակցելն է: Մեր գործը նրան հնչեցնելն է: Այդ առաքելությունը պարգև է»,- ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

***

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի մասին

«Տաթևի վերածնունդ» ծրագրի նպատակն է Տաթևի վանական համալիրի վերականգնումը, տեղական համայնքների զարգացումը և այս վայրի պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։   

***

«Ավրորա» ֆորումի մասին

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը:

Ֆորումի առանցքում են բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում հեղափոխական առաջնորդներն ու աշխարհում փոփոխություն կերտողները կկիսվեն իրենց փորձով, մտքերով և տեսլականով, ինչը կբերի հստակ քայլերի և փոփոխությունների: 

«Ավրորա» ֆորումը նախատեսված էր Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ: Ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամըՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունըScholae Mundi համաշխարհային կրթական հարթակըUWC Դիլիջան միջազգային քոլեջը և Ամերիաբանկը։

2019 թ. «Ավրորա» ֆորումը համընկնում է Հայաստանի պատմության յուրահատուկ շրջանի հետ. անցյալ տարի քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ վկայելով, թե ինչպես կարող է կրթված աշխատուժ ունեցող և պայքարի խաղաղ միջոցներին հանձնառու ժողովուրդը հասնել համազգային փոփոխությունների:

«Ավրորա» ֆորումը համահիմնադրել են Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը՝ գլոբալ քաղաքացիների համար այն փոփոխությունների նոր՝ նշանակալի հարթակ դարձնելու ցանկությամբ: Ֆորումն աշխարհին է ներկայանում իր՝ ավելի քան 150 բարի կամքի դեսպաններով՝ գլոբալ առաջնորդներ, որոնք ներկայացնում են քաղաքականության, գիտության, կրթության, գործարարության, ժամանցի, արվեստի և այլ ոլորտներ՝ հանձնառու այսօրվա ու վաղվա սերնդի առջև կանգնած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը: 

Տպել
1564 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են