Ապօրինի կերպով վաճառակետ մուտք գործելու համար հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի շինություն մուտք գործած և գողություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ 2019 թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, անհայտ անձինք, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող հագուստների վաճառակետի սրահի դուռը և գաղտնի հափշտակել են դրամարկղում առկա գումարը, «Լենովո» ապրանքանիշի համակարգիչը՝ ընդհանուր պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 13.08.19 թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում են առերևույթ հանցագործություն կատարած անձինք:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
307 դիտում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք.ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին