Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

21/10/2019 schedule18:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախնական տվյալներով՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 3-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը կնոջը հրամանագրել է ՀՈԱԿ-ի տնտեսվարի, պարուսույցի, ապա նաև՝ գեղարվեստական մարզչի հաստիքներում, սակայն վերջինիս կողմից երբևիցե աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, իր կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի, հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա յուրացման եղանակով հափշտակվել է որպես աշխատավարձ դուրս գրված խոշոր չափերի գումար:

Բացի այդ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, անվճար ուսուցման ծառայություններ մատուցելու փոխարեն, 2012 թվականից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի տնօրենը կազմակերպել և իրականացրել է ապօրինի դրամահավաք՝ ՀՈԱԿ-ի մի շարք մարզիչների միջոցով սաներից վերցնելով ամսական վարձավճարներ: Ինչպես նաև՝  2017 թ. սեպտեմբերից մինչև 2019 թ. օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող կայանա­տեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկա­տիրական գործունեություն՝ հարակից շենքերի բնակիչներից ավտոմեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց գանձելով գումարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննության ընթացքում նշված ՀՈԱԿ-ի տնօրենը իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, տվել խոստովանական ցուցմունք և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցել պատճառված վնասը՝ ընդհանուր՝ 12.055.000 ՀՀ դրամ գումար: 

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2203 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան