«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Հոկտեմբերի 19-ին Բաքվի կենտրոնում Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», որի մաս է կազմում տխրահռչակ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, ընտրական բարեփոխումների, քաղբանտարկյալների ազատության, բնակչության համար էներգակիրների սահմանափակումների վերացման պահանջով ցույց է իրականացրել: Ավելի ճիշտ՝ փորձել է իրականացնել:

Հոկտեմբերի 19-ի հանրահավաքը պետք է անցներ Բաքվի կենտրոնում՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց: Առավոտվանից ոստիկանությունն «ազատել» էր հրապարակը մեքենաներից, տաղավարներից ու կրպակներից, փակվել էին բոլոր խանութները, ինչպես նաեւ սննդի կետերը եւ առեւտրի կենտրոնը: Հրապարակի շրջակայքում հերթապահում էին ոստիկանական մեծ թվով ուժեր, քաղաքացիներին արգելվում էր հավաքվել 5-10 հոգուց ավելի: Հրապարակի մերձակայքում անջատված էր ինտերնետ կապը, իսկ հեռախոսակապն աշխատում էր ընդհատումներով: Մետրոյի երեք կայարաններ փակ էին՝ «անվտանգության ապահովման» եւ «դրանցից օգտվող քաղաքացիների իրավունքները պաշտպանելու» նպատակով:

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները սկսվել էին դեռեւս մի քանի օր առաջ: Տասնյակից ավելի ընդդիմադիրներ բերման էին ենթարկվել նախօրոք: Նրանց մի մասին ենթարկել էին 60 օրվա վարչական կալանքի, իսկ «Ժողովրդական ճակատի» Նիզամիի շրջանի ղեկավար Փաշա Ումուդովին մեղադրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ եւ կալանավորել 3 ամսով: Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ բերման էին ենթարկել նաեւ ընդդիմադիր գործիչներից մեկի մորը: «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլիին բերման ենթարկեցին տանից դուրս գալուց մի քանի րոպե հետո: Ադրբեջանից դուրս գործող սակավաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում էին ակտիվիստների բնակության վայրերի մոտ հերթապահող անձանց մասին: Դրան զուգահեռ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներով ակտիվորեն հող էր նախապատրաստվում առաջիկա ակցիան եւ նրա կազմակերպիչներին ու մասնակիցներին վարկաբեկելու ուղղությամբ:

Ադրբեջանական քարոզչության երկու գլխավոր թեզերն էին «Ժողովրդական ճակատի» պատմությունը եւ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կապերը «արեւմուտքի» հետ: 1992 թ. հենց «Ժողովրդական ճակատի» ցույցերը ստիպեցին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին թողնել պաշտոնը: «Ժողովրդական ճակատի» անդամները, սակայն, իրենց առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ գալով իշխանության, չկարողացան շտկել իրավիճակը երկրում եւ ավելի խորացրեցին ճգնաժամը, ինչը հատկապես հուզական է ընկալվում Ադրբեջանում, քանի որ համընկնում է արցախյան պատերազմում հայկական ուժերի հաջողությունների հետ:

Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը սեփական հասարակության շրջանում նախ տարածում է այն թեզը, որ ընդդիմությունը թույլ է ու սակավամարդ, ապա հիշեցնում, թե ինչ էր են եղել «Ժողովրդական ճակատի» իշխանության ընթացքում: Ընդ որում, դա արվում է այնքան եռանդուն կերպով, որ ակամա հարց է ծագում. եթե ընդդիմությունը թույլ է եւ չի կարող քաղաքական իրավիճակ փոխել՝ ինչու՞ է դրա նկատմամբ ուշադրությունն այդքան մեծ հենց իշխանությունների կողմից եւ ինչու՞ է ամենակոպիտ կերպով կանխարգելվում «մի քանի հարյուր հոգանոց հավաքը»:

Դրա պատասխանն էլ ադրբեջանական ներքին քարոզչության մյուս թեզն է. ընդդիմությունը թույլ է, սակայն ունի հզոր հովանավորներ: «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կապը արեւմուտքի հետ ապացուցվում է դրա առաջնորդներից Գյուլթեքին Գաջիբեյլիի հեռախոսազրույցներով: Հոկտեմբերի 19-ի չկայացած հանրահավաքից հետո հրապարակվեցին նրա հեռախոսազրույցները Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Բիլ Սոլիի եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Դենիս Դանիլիդիսի հետ, որոնցում նա տեղեկացնում է վերջիններիս Ալի Քերիմլիին բերման ենթարկելու մասին: Սա կոչված է արդարացնելու ոստիկանության յուրահատուկ դաժանությունը հանրահավաքի հնարավոր մասնակիցների բերման ենթարկելու ընթացքում: Այսինքն՝ այդ կերպ Ադրբեջանի իշխանությունները պայքարում են «արտաքին ուժերի գործակալների» դեմ: Թերեւս դրանով էր պայմանավորված նաեւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւայի պատասխանը արտաքին կապերի եւ անվտանգության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը կոչին՝ հետաքննել մի քանի տասնյակ ակտիվիստների բերման ենթարկումը: Աբդուլաեւան  խորհուրդ էր տվել ԵՄ-ին ուշադրություն դարձնել Բարսելոնայում տեղի ունեցող իրադարձություններին: Բացի այդ, նա հայտարարել էր, թե Բաքվի ցույցի «մասնակիցների հետ ոստիկանության աշխատակիցները վարվել են քաղաքավարի եւ կուլտուրական, ոչ ոք չի տուժել»: Համացանցում տարածված կադրերը, սակայն, վկայում են տրամագծորեն հակառակ պատկերի մասին:

Կար նաեւ քաղաքական վայրիվերումներ թույլ չտալու կարճաժամկետ նպատակ. հոկտեմբերի 20-ին մի շարք միջոցառումներ էին պլանավորված՝ կապված անկախության օրվա հետ: Իշխանությունները, թերեւս, չէին ցանկանում տոնը փչացնելու չնչին հնարավորություն թողնել ընդդիմությանը: Ինչեւէ, քաղաքական խմորումներն Ադրբեջանում այդ երկրի ներքին գործն են, առավել եւս, որ տեսանելի ապագայում Ադրբեջանի ցանկացած իշխանություն պարտավոր է լինելու բավարարել հասարակական մեկ պատվեր՝ հակահայ քաղաքականություն: Բոլոր մնացած պահանջների չկատարումը ճակատագրական չէ:

Տպել
1946 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից