Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան օրը մարզումը բաց չի թողել: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նա նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ որդին մարզումային ծրագրից չի շեղվել:

«Այսօր, որքան վնասվածքը թույլ է տալիս, մարզվել է, իսկ երեկոյան պատրաստվում է նշել ծննդյան օրը»,- ասաց նա:

Մարզիկը դեռեւս շարունակում է բուժվել վնասվածքից, որն ստացել էր սեպտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի 2019 թ. առաջնության ժամանակ: Նա կողի կոտրվածք էր ստացել, ինչի պատճառով չէր կարողացել մասնակցել եզրափակչին ու բավարարվել էր արծաթե մեդալով: Ինչպես նշում է նրա հայրը, անցած շաբաթ նա նորից հետազոտվել է, բժիշկն ասել է, որ ապաքինումն ընթանում է այնպես, ինչպես պետք է:

«Ընթացքը նորմալ էլ: Որոշ չափով կողի հատվածը կպել է, բայց ընթացքը լավ է, ժամանակի առումով նորմալ է գնում: Ինչ վերաբերում է մարզումներին, գորգային աշխատանքներ անհնար է կատարել, վարժություններ կան ոտքերի, ձեռքերի, որոնք կողին չեն խանգարում, ցավ չի լինում, դրանցով բավարարվում ենք, որպեսզի տոնուսի մեջ մնա, մինչեւ կկարողանա լիարժեք պարապմունքներ՝ գորգային աշխատանքներ սկսել: Մեկուկես ամիս դեռ հաստատ պետք է հանգիստ պահի»,- ասաց նա:

Այս տարի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին նախատեսվում է անցկացնել Հայաստանի 2019 թ. առաջնությունը: Կմասնակցի՞ Արթուրը դրան, թե՞ ոչ, Գեւորգ Ալեքսանյանը չի կարողանում ասել: Նա նշում է, որ այդ ժամանակ կտեսնեն՝ ինչ վիճակում է մարզիկը եւ կորոշեն:

«Պլանավորված է, որ Հայաստանի առաջնությանը բոլոր մարզիկները մասնակցելու են, նաեւ՝ նա: Եթե տեսնենք, որ գորգային աշխատանք չի կարող կատարել, նոր մարզչական խորհուրդը կորոշի՝ իհարկե բժիշկների հետ խորհրդակցելով»,- ասաց նա:

Մարզիչը նույն պատասխանը տվեց նաեւ Եվրոպայի 2020 թ. առաջնության մասին, որը մյուս տարիների համեմատությամբ ավելի շուտ է անցկացվելու, քանի որ օլիմպիական տարի է: Տեղի է ունենալու փետրվարին: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ Արթուրը բաց թողնի ՀՀ, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնությունները՝ ամռանը Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ ռիսկի չդիմելու համար, մարզիչը նշեց, որ դեռ կքննարկեն մարզիչների ու բժիշկների հետ եւ կորոշեն:

Տպել
535 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան