Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը․ փոխվարչապետ

Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը, նման բան չկա։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ «Օդի տուրք»-ի արտոնությունը, որ սահմանել են բոլոր ընկերությունների համար, որոնք կսպասարկեն նոր ուղղություններ եւ որոնք չեն սպասարկվել նախորդ 12 ամիսների ընթացքում։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ շահույթ է ակնկալում ընկերությունը, Ավինյանը պատասխանեց, որ ինքը բիզնես ծրագրի մանրամասներին եւ դետալներին ծանոթ չէ, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ նրանք հնարավորինս կենտրոնանում են էֆեկտիվության վրա։

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե «Ryanair»-ը մենաշնորհային դիրք կստանա, դուրս կմղի մյուս ընկերություններին, Ավինյանը պատասխանեց․

«Արտոնությունը սահմանված չէ միայն մեկ ընկերության համար, սահմանում ենք բոլոր ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով կանոնավոր չվերթներ կկազմակերպեն դեպի «Զվարթնոց»։ Միայն խոսվում էր Եվրամիության եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով հավելյալ աջակցության մասին, որը կրկին հարկատուները չեն վճարելու»,- ասաց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի նման երկիրը խնդիր ունի իր կապերն օդային ճանապարհով ամրապնդելու եւ ուղիղ չվերթների քանակն ավելացնելու։ Նա նշեց, որ դա կառավարության ռազմավարությունն է։ Իսկ երկրորդ ուղղությունը, որ պետք է զարգացնեն, ինչպես նշեց Ավինյանը, տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, որի մասին 1-2 տարի հետո կարող են խոսել, քանի որ այն երկարաժամկետ ծրագիր է։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խոշոր եւ էժան ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թվականի հունվարից Երեւանից թռիչքներ կիրականացնի դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից դեպի Եվրոպա: «Ryanair»-ը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն:

Տպել
663 դիտում

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցեր

Լոռիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Էջմիածին քաղաքում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը՝ լուսանկարներով

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշով Mercedes-ը

Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ, տուժել է վարորդներից մեկը

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել

Երևանում «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է