ՀՖՖ-ն դեռ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու չունի, իսկ Եվրո 2020-ի մյուս խաղին մնացել է 1 ամսից քիչ

1 ամսից քիչ ժամանակ է մնացել մինչեւ Եվրո 2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրին, սակայն հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմնա առանց գլխավոր մարզչի: Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին, հրաժարական ներկայացրեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Համացանցում արդեն սկսվել են ակտիվ քննարկումները, թե ով կարող է փոխարինել նրան:

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ դեռեւս նոր են սկսում աշխատանքները, դեռ ոչինչ հայտնի չէ ու ոչինչ չեն կարող ասել նոր մարզչի վերաբերյալ: Նա չասաց, թե ինչ տարբերակներ են քննարկվում: Հարցին, թե արդյոք ընտրանու ղեկը կարո՞ղ են վստահել մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսին (այս տարբերակը համացանցում ամենաքննարկվողներից է), նա նույնպես պատասխանեց, որ ոչինչ դեռ հայտնի չէ, հայտարարություն կանեն, երբ հայտնի լինի:

Գյուլբուդաղյանցը հեռացավ այն բանից հետո, ինչ ընտրանին գործնականում կորցրեց Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունները: Նա իր հրաժարականը բացատրել էր նրանով, որ չի կարողացել արդարացրել երկրպագուների հույսերը: Նշել էր, որ թեեւ իր առջեւ ընտրական փուլը հաղթահարելու խնդիր դրված չի եղել, սակայն ինքը պատասխանատվություն է զգացել:  

Որակավորման փուլի վերջին 2 տուրերից առաջ Հայաստանի հավաքականն ընտրական J խմբում 3-րդն է: Ունի 10 միավոր: 2-րդ տեղում ընթացող Ֆինլանդիային զիջում է 5 միավորով: Իտալիան արդեն ապահովել է իր տեղը Եվրոյում: 2-րդ ուղեգրի հիմնական հավակնորդը ֆիններն են: Խումբն ունի այսպիսի տեսք.

1.Իտալիա 24 միավոր

2.Ֆինլանդիա 15 միավոր

3.Հայաստան 10 միավոր

4.Բոսնիա եւ Հերցեգովինա 10 միավոր

5.Հունաստան 8 միավոր

6.Լիխտենշտեյն 2 միավոր

8-րդ տուրում Հայաստանը կընդունի Հունաստանին, որին առաջին խաղում մրցակցի հարկի տակ հաղթել էր (3:2): Հանդիպումը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա նոյեմբերի 15-ին: Կսկսվի 21:00-ին: Նոյեմբերի 18-ին Հայաստանը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիային: Առաջին խաղում տանն աշխարհի քառակի չեմպիոնին պարտվել է 1:3:

Տպել
810 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել