ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ո՛չ ստանում է, ո՛չ էլ ստանալու դեպքում կկատարի: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրենք ստանո՞ւմ են քաղաքական հրահանգներ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված գործողությունների վերաբերյալ:

«ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ո՛չ ստանում է, ո՛չ էլ ստանալու դեպքում կկատարի, իսկ Հրայր Թովմասյանի ընտանիքին մենք չենք հրավիրել բացատրություն տալու, երեւի ինչ-որ բան դուք խառնում եք»,- դիմելով լրագրողին՝ ասաց Խաչատրյանը:  

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու երկու դուստրերին հրավիրել էին ԱԱԾ։ Ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում՝ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ եւ այդ հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: 

Նշենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Տպել
732 դիտում

Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրեց 2008-ի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կոռուցման համար

Հանրայինում եմ արդեն 22 տարի եւ դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել. Անթառանյան

Մխիթարյանը խաղադաշտ մտավ ու 4 րոպե անց գոլ խփեց. նրա ցուցանիշները «Ռոմա» տեղափոխվելուց հետո

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվել է տուն. 61-ամյա բնակչուհին այրվածքներ է ստացել

«Հայփոստ» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումների եւ փաստաթղթեր կեղծելու համար

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցեր

Լոռիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Էջմիածին քաղաքում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը՝ լուսանկարներով

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշով Mercedes-ը

Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ, տուժել է վարորդներից մեկը

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել

Երևանում «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը