Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

21/10/2019 schedule12:41

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվեց լայնամասշտաբ համերգային ծրագիր, որը նվիրված էր մեծանուն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին փայլուն կերպով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրեց հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը:

Պատմական այս համերգին որպես մենակատարներ հանդես եկան Նվարդ Ալոյանը /դաշնամուր/, Սոֆյա Սայադյանը /սոպրանո/, Ռազմիկ Բաղդասարյանը /տենոր/, Վրեժ Ղարիբյանը /տենոր/, Արմեն Գրիգորյանը /բաս/, Հովհաննես Գրիգորյանը /բարիտոն/, Մավր Մկրտչյանը /բարիտոն/:

«Կոմիտասը մարդկային բացառիկ հատկանիշների կրող էր։ Որպես հայկական ազգային երաժշտության դպրոցի հիմնադիր՝ նա իր սեփական ոճն էր կերտել, որը յուրահատուկ է համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա ստեղծագործությունների հետազոտությունը կարեւոր է ոչ միայն հայկական, այլեւ մյուս ազգերի երաժշտության ուսումնասիրության համար։ Կոմիտասը մեծ աշխատանք է իրականացրել տարածաշրջանին հատուկ մեղեդիները հավաքագրելու եւ համեմատելու գործում։ Նա ներդրել է այսպես կոչված «երաժշտական բարբառներ» երեւույթը՝ ցույց տալով, թե ինչպես է միեւնույն մեղեդին մատուցվում տարբեր շրջաններում։ Այսօր Կոմիտասի խմբերգային, վոկալ եւ դաշնամուրային գործերը ընդգրկված են շատ հայ երաժիշտների երգացանկում։ Նրա յուրահատուկ ստեղծագործությունների նկատմամբ օտարերկրացի կատարողների հետաքրքրությունը նույնպես գնալով մեծանում է։ Այդ մարդկանց թիվը մեծ է՝ Ֆրանսիայից Ճապոնիա, ԱՄՆ-ից Ռուսաստան»,- Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին իր ելույթում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով եւս պատմական համերգի ականատեսն էր:

Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ու բուռն ծափահարություններով է ընդունել հայաստանյան երգչախմբի համերգը: Ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ հայաստանյան երգչախումբը հանդես էր գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում, ինչն էլ էլ ավելի մեծ նշանակություն էր հաղորդում իրադարձությանը:

Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգեւոր երաժշտության համերգ:

Տպել
248 դիտում

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը. ոստիկանություն

Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր. ՊՆ

Վայքը նոր ոստիկանապետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակում է կատարել

Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչիուսին

Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ոստիկանություն

Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Վկայի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու. «Ֆլեշի Բարսեղի»-ի գործով դատախազ

Ներկայիս իշխանությունները ավելի, քան երբեւէ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու. Նարեկ Համբարձումյան