«Փողոցային» երաժշտությունը հասավ Վանաձոր. 22-ամյա տղան նվագում ու երգում է քաղաքի փողոցներում

Վանաձորցի 22-ամյա Կորյուն Հարությունյանը թերեւս այն եզակի երաժիշտն է, ով քաղաքի կենտրոնական «Արցախ» պուրակում ձեռքն առավ կիթառն ու սկսեց  երգել: 

- Կորյուն, կպատմե՞ս քո մասին, ինչով ես ես զբաղվում, որտեղ ես սովորել:

- Այս շաբաթ կավարտեմ Վանաձորի պետական համալսարանը, քիմիկ եմ մասնագիտությամբ: Երաժշտական կրթություն ունեմ, 7 տարի հաճախել եմ դաշնամուրի բաժին, բայց  երգի եւ կիթառի մասով ինքնուս եմ: Ցանկանում եմ երաժշտական կրթությամբ խորանալ, արդեն երգեր եմ գրում, շուտով կձայնագրվեմ:

- Կասե՞ս ինչու եւ ինչպես որոշեցիր Վանաձորում «փողոցային» երաժշտությամբ զբաղվել:

- Որ մի քիչ լուսավորենք այս քաղաքը: Վանաձորում նման բաներ շատ քիչ կան: Որ կանգնում, նվագում եմ, մարդիկ միանգամից զարմացած նայում են, թե էս ով ա, ինչ ա անում ու ինչ ա լինելու (ժպտում է-խմբ), ու որ սկսում եմ երգել, երեւում է, որ սպասում էին, մարդիկ դրա կարիքն ունեն, որ բացվեն, երգեն…:

- Ինչպիսին էին արձագանքները ամենասկզբում:

- Առաջին անգամ, երբ որ սկսեցի նվագել ու երգել, չէի սպասում, որ դրական  արձագանք կլինի հատկապես երիտասարդների կողմից, բայց հենց ջահել տղաներն էին, որ եկան ու հավաքվեցին: Ու էսպիսի մի վարակ կա «պոստ սովետական». առաջին հերթին ասում էին՝ ախպերս, «դոլյան« կարա՞ս երգես, ես էլ չէի մերժում, բայց դա չափից շատ է մինչ օրս:

- Որն է հիմնական ոճը, որ երգում ու նվագում ես:

- Հիմնականում անգլերեն երգեր եմ երգում՝ պոպ, բլյուզ, ջազ, իսկ ինչ վերաբվերվում է փողոցային երաժշտությանը, ապա դու չես կարող միայն պոպ կամ բլյուզ նվագել, դու պետք է ադապտացվես ժողովրդին:

- Երբ որ սկսեցիր կոնկրետ Վանաձորի փողոցներում երգել, կոմպլեքսներ չունեի՞ր:

- Սա արդեն երկրորդ անգամն է, որ նվագում եմ Վանաձորում, հիմա արդեն գիտեի, թե ինչ է սպասվում ինձ: Նախորդ անգամ մարդիկ մեքենաներով միանգամից կանգնեցին, լույսերը գցեցին ու դարձավ փոքր համերգ: Այս անգամ այդ ռեակցիան չեղավ, ես ինքս էլ չուզեցի շատ «բլատնոյի» մեջ նվագել:

- Արդյոք Վանաձորը պատրաստ էր ունկընդրել «փողոցային երաժշտություն» եւ ինչպես ես տեսնում քո ապագան Վանաձորում:

- Հարցն, շատ տեղին էր, ես ինքս կցանկանայի մնալ ու ստեղծագործել այստեղ, բայց Վանաձորում ռեսուրսի խնդիր կա, այստեղ երգելով սարքավորումներ թարմացնել, եկամուտ ունենալ ուղղակի հնարավոր չի լինի: Առաջիկա մի քանի ամիսներին կաշխատեմ Երեւանում, գումար կհավաքեմ, հետո կվերադառնամ այստեղ ու կնվագեմ հենց Վանաձորում:

- Եթե գաղտնիք չէ, կասե՞ս առաջին անգամ երբ Վանաձորի փողոցներում սկսեցիր երգել, ինչքան գումար հավաքվեց, ու արդյոք գոհ էիր թե՛ արձագանքներից, թե՛ ստացված գումարից:

- Շատ-շատ հավաքվեց, բում էր ուղղակի: Ու սա 90-ականների տակ մնացած որոշ տղաների շնորհիվ: Հավաքվեց շատ ավելին, քան օրինակ Երեւանում կամ Վրաստանում: Ես «փողոցային» երաժշտության առաջին քայլերս հենց Երեւանում եմ սկսել: Այնտեղ աշխատում էի, նաեւ երգում ազատ ժամանակ: Իմ ընկերը, ով ձեռքից բռնեց ու տարավ Երեւանում նվագելու, բրիտանացի փողոցային հզոր երաժիշտ էր, նա հիմնականում փողոցում էր նվագում:

Տպել
1694 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ