Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է. նա բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Երբ այս տարվա մարտ ամսվա վերջին այցելեցի Լևոնին, նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։ Լևոնի հիվանդության մասին կարդացել էի լրատվական կայքերից մեկում։ 18-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր Գիյեն-Բարեի սինդրոմ, նա ունակ չէր շարժել ձեռքերն ու ոտքերը, անգամ՝ ինքնուրույն շնչել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմն ամեն ինչ անում էր՝ նրա կյանքը փրկելու համար, սակայն Լևոնին ծայրահեղ ծանր վիճակից հանելու միակ տարբերակն Օկտագամա դեղն էր, որի նվազագույն կիրառումը 5 օր էր։ Դեղը բավական թանկ է, և մեկ օրվա օգտագործման գումարը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ։ Շատ ուրախ եմ ու նաև շնորհակալ, որ իմ խնդրանքին արձագանքեցին մեր բարերարները, ընկերները և հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում դեղորայքը ձեռք բերել։

Այս վեց ամիսների ընթացքում Լևոնի բուժումը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմակերպվել է բացառապես անվճար։ Այժմ Լևոնը «Հայրենիքի պաշտպան»-ի վերականգնողական կենտրոնում է, որտեղ կրկին մեր բարերարների աջակցությամբ վերականգնողական բուժում է ստանում։ Մասնագետների քրտնաջան աշխատանքի, իր համառության և կամքի ուժի շնորհիվ Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է։

Համոզված եմ, որ վերականգնողական բուժումն էլ ավարտելու է մեծ արդյունքներով, և, ինչպես ինքն է խոստացել, բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու»,- ասված է նրա գրառման մեջ։

Տպել
531 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ