Դե, հրավիրեք, էլի. ինչո՞ւ է իրար Խառնվել ԵԱՀԿ-ն

21/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլիի երեւանյան վերջին այցը եւ դրա ընթացքում  հնչած մտքերն ու արտահայտությունները վկայում են միայն մի բանի մասին, որ ԵԱՀԿ-ն լուրջ խնդիրներ ունի ՀՀ իշխանությունների հետ: Խնդիրները 2007 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում են: Ջուլի Ֆինլիի այցը մասնավորապես ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ում կասկածներ կան, թե ինչպես 2005թ. ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, այնպես էլ 2007թ. խորհրդարանական ընտրություններին իրենք ՀՀ իշխանություններից հրավեր չեն ստանա` դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Եւ տիկին Ֆինլին ժամանել էր Հայաստան հատուկ առաքելությամբ:

Նա պետք է հանդիպեր Հայաստանում իշխանական տարբեր ուժերի, մամուլի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ՝ նրանց փոխանցելու, թե ինչ հնարավոր հետեւանքներ կունենա  խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն չհրավիրելու ՀՀ իշխանությունների քայլը: Սակայն տիկին Ֆինլիի այցը Հայաստան սկանդալային եղավ, քանի որ ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, թերագնահատել էին Ռոբերտ Քոչարյանին: Նրանք ակնհայտորեն չէին հաշվարկել, որ Քոչարյանը կարող է հենց այդպես վերցնել եւ հրաժարվել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանին ընդունելուց: Ճիշտ է, մի որեւէ կազմակերպությունում մի որեւէ երկրի դեսպանին ընդունելը բոլորովին չի մտնում պետական արարողակարգային կանոնների մեջ, սակայն միայն ոչ այն դեպքում, երբ կազմակերպությունը այնպիսի կարեւոր կազմակերպություն է, ինչպես ԵԱՀԿ-ն, եւ դեսպանն էլ Ամերիկայի դեսպանն է:

Տվյալ իրավիճակում կա նաեւ մեկ այլ նրբություն. հաշվի առնելով, որ ներկայումս ԱՄՆ-ն Հայաստանում հավատարմագրված դեսպան չունի, տիկին Ֆինլին Ռոբերտ Քոչարյանին հանդիպելով՝ նրա հետ խոսելու էր ոչ միայն ԵԱՀԿ-ի անունից, այլեւ ԱՄՆ-ի: Եւ ահա տկն Ֆինլիին մերժելով` Քոչարյանը համապատասխան վերաբերմունք ցույց տվեց թե՛ մեկին եւ թե՛ մյուսին: Մենք այժմ ձեռնպահ կմնանք այն հարցին անդրադառնալուց, թե ամերիկյան եւ եահկյան հատկապես ինչ գործողությունների արդյունքում է, որ Քոչարյանը նրանց  նման վերաբերմունք ցույց  տալու իրավունք է իրեն վերապահել: Այսպես թե այնպես, ակնհայտ է՝ նման բանի ԵԱՀԿ-ում եւ ԱՄՆ-ում բոլորովին պատրաստ չէին, ինչը երեւաց Ջուլի Ֆինլիի առաջին արձագանքից:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը շոկ էր ապրել, եւ նրա հայտարարությունները իր հիասթափության, ինչպես նաեւ այն մասին, որ բոլոր մյուս երկրների նախագահներն իրեն ընդունում են, ընդամենը այդ շոկի արդյունք էին: Սակայն առաջին տպավորության շոկից ձերբազատվելուց հետո Ջուլի Ֆինլիի զարմանքի եւ հիասթափության արտահայտություններն ավելի կառավարելի դարձան: Նախօրեին նա լրատվամիջոցներին ասել էր, թե ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրեն ոչ ոք չի ասել, թե ՀՀ-ն չի ցանկանում ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել 2007թ. ընտրություններին, այլ ասել են, որ իրենք պարզապես սպասում են ընտրությունների կոնկրետ օրը հայտնի դառնալուն:

Դեսպան Ֆինլին նաեւ կոչ էր արել լրատվամիջոցներին՝ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի ընտրությունների օրը որոշելուց եւ դրա մասին հայտարարելուց հետո նրանք  անմիջապես հրավերն ուղարկեն: Իսկ ահա, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր հրավերն ուղարկելու կոնկրետ ժամկետ՝ մինչեւ այս տարվա վերջը: Պետք է ասել, որ ԵԱՀԿ-ի անհանգստությունները բոլորովին անհիմն չեն, ամերիկացիների իրարանցումը պատահական չէ: Բանն այն է, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում ամբողջական եւ լիարժեք դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի հրավերն արդեն ուշացել է:

Մասնավորապես, ամբողջական՝ թե՛ երկարաժամկետ եւ թե՛ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախ տվյալ երկիր է ուղարկվում, այսպես կոչված, անհրաժեշտությունների գնահատման առաքելությունը: Այս թիմի ուսումնասիրությունների արդյունքում  դիտորդական առաքելություն իրականացնող մարմինը պարզում է, թե տվյալ երկրի ընտրությունները ճիշտ գնահատելու համար իրեն ինչ կազմ է անհրաժեշտ, ինչ ժամկետներ եւ այլն, եւ այլն: Իսկ անհրաժեշտությունների գնահատման առաքելություն սովորաբար ուղարկվում է ընտրությունների օրվանից ոչ թե մեկ- երկու, այլ` 6-7 ամիս առաջ: Այսինքն, իշխանություններն էլ իրենց հրավերը պետք է ուղարկեն դեռ ամիսներ առաջ:

Այս գործընթացը պատկերացնելու համար նշենք, որ, օրինակ, ԱՄՆ-ում նոյեմբերի 7-ի Կոնգրեսի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԵԱՀԿ-ն ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսից հրավեր ստացել է մայիսի 2-ին: Իսկ անհրաժեշտությունների գնահատման առաքելությունն իրականացվել է մայիսի 15-17-ին, որին էլ հետեւել է համապատասխան զեկույցը:  2007-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունները, ՀՀ Սահմանադրության պահանջները հաշվի առնելով, կարող են նշանակվել 2007-ի մայիսի առաջին կեսին: Ընդ որում, Սահմանադրությամբ նախագահը պարտավորվում է ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը ստորագրել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հարյուր օր առաջ:

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը կարող է հրամանագիր ստորագրել 2007-ի հունվարի վերջին: Իսկ եթե հրավերի համար ՀՀ իշխանություններին ընտրությունների օրվա մասին հրամանագիրն է պակասում, ապա ԵԱՀԿ դիտորդներին պետք է համբերություն մաղթել: Իհարկե, ՀՀ նախագահին Սահմանադրությունը չի կաշկանդում հրամանագիրը ստորագրել ավելի շուտ, քան  հարյուր օրը: Սակայն դատելով Ջուլի Ֆինլիի հանդեպ «հյուրընկալ» վերաբերմունքից` Ռոբերտ Քոչարյանը կարծես թե չի պատրաստվում դա անել:

Աննա Հակոբյան

Տպել
1012 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին