Ոհմակը կկշտանա՞. «Ռոյալ-Արմենիան» ազատում է շուկան

21/10/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

«Ռոյալ-Արմենիա» ընկերության տնօրինությունը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց առաջիկա ամիսներին ընկերության գործունեությունը Հայաստանում դադարեցնելու մասին: Ընկերության տնօրինությանը այդ քայլին են դրդում պետական մարմինները, ավելի կոնկրետ` Մաքսային պետական կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը` իրենց ապօրինի գործողություններով:  Հիշեցնենք, որ «Ռոյալ-Արմենիայի» ղեկավարությունը ՀՀ իշխանությունների հարձակման թիրախ դարձավ այն բանից հետո, երբ ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանը դեռեւս 2004թ. ամռանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը եւ այլ պաշտոնյաներ իրենցից կաշառք են պահանջում:

Այդ հայտարարությունից հետո` 2005թ. ԱԱԾ-ում հարուցվեց քրեական գործ, իսկ մի քանի ամիս անց այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց «Ռոյալ-Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին եւ ընկերության փոխտնօրեն Արամ Ղազարյանին, որոնք մեղադրվում են մաքսանենգության, հարկերից խուսափելու, ապօրինի ճանապարհով ձեռքբերված գումարներ օգտագործելու եւ խարդախության մեջ: Արդյունքում, Հակոբյանը եւ Ղազարյանը 2005թ. հոկտեմբերի 11-ից կալանավորված են: «Ռոյալ-Արմենիայի» տնօրինությունը բազմիցս հայտարարել է, որ Հակոբյանի եւ Ղազարյանի դեմ սկսված քրեական հետապնդումը կեղծ փաստերի վրա է հիմնված, եւ որ ԱԱԾ քննիչները զբաղված են գործ սարքելով:

«Ռոյալ-Արմենիայի» ներկայացուցիչներն իրենց ասածները հիմնավորելու նպատակով փաստաթղթերի բազմաթիվ տրցակներ են հրապարակել: Սակայն այդ ամենը ՀՀ ղեկավարության եւ համապատասխան մարմինների մոտ ունեցել է զրո արձագանք: Այսինքն, «Ռոյալ-Արմենիայի» շուրջ իրադարձությունները զարգացել են ամբողջովին Հայաստանին բնորոշ սցենարով. քանի որ գործարարը հանդգնել է հայտարարել, թե պետական պաշտոնյան իրենցից կաշառք է ուզում, ուստի պետական կառույցները համախմբված գրոհեցին գործարարի վրա` ցույց տալու համար, թե ինչ է նշանակում կաշառք տալուց հրաժարվելը եւ այդ մասին հրապարակավ հայտարարելը: Ինչեւէ, «Ռոյալ-Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանի խոսքերով, չնայած Հակոբյանը եւ Ղազարյանը մեկ տարուց ավելի կալանավորված են, բայց իրենց ընկերությունը շարունակել է գործել:

Սակայն սեպտեմբերի վերջին պարզվել է, որ իշխանությունները որոշել են փակել «Ռոյալ-Արմենիան»: Ընկերության անունով սեպտեմբերին Հայաստան ներկրված սուրճը ՄՊԿ-ն վերցրել է արգելանքի տակ: 115 տոննա ընդհանուր քաշով սուրճը արդեն մեկ ամիս է` հասել է Հայաստան, բայց գտնվում է մաքսակետում: ՄՊԿ-ն իր գործողությունները պատճառաբանել է ԱԱԾ քննիչի որոշմամբ, ըստ որի, «Ռոյալ-Արմենիայի» անունով ներմուծվող սուրճի վրա պետք է կալանք դրվի: ՄՊԿ-ն, բեռները մաքսազերծելուց հրաժարվելուց բացի, 2 օր առաջ ընկերությանը տեղեկացրել է, որ մտադիր է «Ռոյալ-Արմենիային» վարչական տույժի ենթարկել, քանի որ վերջինիս ապրանքները առանց մաքսազերծման շարունակում են մնալ մաքսակետում:

Ստեղծված իրավիճակը, ըստ Մինասյանի, աբսուրդի թատրոն է: Այն, որ տեղի ունեցածը ապօրինություն է` կասկածից վեր է: ՀՀ օրենսդրությունը քննիչին իրավունք չի տալիս նման որոշում կայացնել: Քննիչը կարող էր արգելանք կամ կալանք դնել միմիայն մեղադրյալների գույքի, այդ թվում նաեւ «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի` Հակոբյանին պատկանող բաժնեմասի վրա, ինչն էլ նա արել է: Սակայն այս գործը վաղուց անցել է օրենքների եւ օրինականության բոլոր սահմանագծերը, եւ, ինչպես նշեցինք, «Ռոյալ-Արմենիայի» հետ տեղի ունեցածը կարելի է բնորոշել որպես իշխանությունների «վենդետա»` իրեն չենթարկված գործարարի նկատմամբ: «Ռոյալ-Արմենիայի» տնօրինությունը ստիպված է որոշում կայացնել ՀՀ-ում ընկերության գործունեությունը դադարեցնելու մասին եւ այդ մասին պաշտոնապես իրազեկել է պատկան մարմիններին:

Իսկ թե ովքե՞ր եւ ինչո՞ւ են ցանկանում «Ռոյալ-Արմենիայի» գործունեությունը դադարեցնել, թերեւս առավել դիպուկ գնահատեց Գեւորգ Մինասյանը. «Ոհմակի անդամները անպայման շահելու են «Ռոյալ-Արմենիայի»` շուկայից դուրս մղվելու եւ գործունեությունը դադարեցնելու արդյունքում, իհարկե, ոհմակում կան նաեւ նույն ապրանքատեսակն արտադրող անձինք»,- ասաց Մինասյանը: Իսկ թե ովքեր են ոհմակի անդամները` Մինասյանը հետեւյալ կերպ բնորոշեց. «Հարյուր կամ երկու հարյուր դոլարին համարժեք դրամ վաստակող պետական ծառայողը, որը նաեւ ձեռներեցությամբ զբաղվելու իրավունք չունի, ի՞նչ միջոցներով է ցոփ կյանք վարում: Այդ ամենը, իհարկե, բնորոշ է Մաքսային կոմիտեին, իհարկե, նրանք էլ են այդ խմբի մեջ մտնում»:

Վահագն Հովակիմյան

Տպել
1165 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ