Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

19/10/2019 schedule13:42

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների,  հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ շրջանակներում, մասնավորապես, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ նախորդ օրերին նշված վարչական շրջանների դատախազության դատախազները Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ոստիկանության բաժինների անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժանմունքների ծառայողների հետ հանդիպումների շարք են անցկացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գործող մի շարք ուսումնական եւ հատուկ հաստատություններում:

«Քաղաքացու իրավաչափ վարքագիծը՝ որպես պետության զարգացման նախապայման», «Քաղաքացին՝ որպես իրավունքների եւ պարտականությունների կրող», ինչպես նաեւ «Իրավունքի գերակայությունը՝ որպես պետության զարգացման հիմք» խորագրերի ներքո հանդիպում-քննարկումներ են կայացել Երեւանի թիվ 54 ավագ դպրոցի, Երեւանի թիվ 129 հիմնական դպրոցի, «Հայ-չինական բարեկամության» դպրոցի աշակերտների եւ ուսուցչական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում անդրադարձ է կատարվել  առաձնակի կարեւորության այնպիսի հարցերի, ինչպիսիք են օրինակ՝ իրավունք եւ պարտականություն հասկացությունների բովանդակությունը եւ դրանց ազդեցությունը մարդու  կամ նրա վարքագծի նկատմամբ, իրավունքի եւ օրենքի դերը՝ որպես քաղաքացու վարքագծի կարգավորիչ եւ դրանց արժեքը հասարակության եւ պետության համար, իրավունքի գերակայությունը՝ որպես հիմնարար սահմանադրական սկզբունք:

Դատախազների եւ ոստիկանության ծառայողների կողմից առանձին այցելություն է կատարվել նաեւ նշված  վարչական շրջանում գործող «Զատիկ» մանկատուն: Սաների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիների իրավաչափ վարքագծի կարեւորությանը, հասարակական հարաբերություններում իրավունքի եւ օրինականության ապահովման անհրաժեշտությանը, օրենքի հանդեպ վերաբերմունքին, պատասխանատվության անխուսափելիության, իրավաընկալմանը վերաբերող խնդիրներին:

Բոլոր հանդիպումների ընթացքում դատախազների կողմից շեշտադրում է կատարվել հատկապես հանցավոր վարքագծի ձեւավորման կրիմինոգեն գործոնների, անչափահասներին իրավախախտման մղող բացասական ազդակների ազդեցությունից զերծ մնալու անհրաժեշտության վրա: Աշակերտներն իրազեկվել են հանցավոր արարքների կատարման քրեիրավական հետեւանքների, անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, քրեական դատավարության շրջանակներում նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:

Հանդիպումներն ընթացել են ակտիվ երկխոսության ձեւաչափով, որոնց ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել, մասնավորապես, մեղադրանքի, քրեական իրավունքի եւ քրեական դատավարության, հանցավորության դեմ պայքարում քաղաքացու եւ հասարակության դերակատարության եւ այլնի վերաբերյալ:  

Կարեւորելով նման քննարկումների կանխարգելիչ եւ կրթադաստիարակչական նշանակությունը՝ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:

 

Տպել
1311 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)