«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

Մադրիդ «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել երկրում քաղաքական զարգացումների պատճառով, առաջարկում են իրենց միջեւ ֆուտբոլային հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 18-ին: 2 ակումբներն էլ հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ: Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի ղեկավարությունը, սակայն, դեմ է այդ ամսաթվին: Դիմել է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիա: Նշել է, որ կոմերցիոն տեսանկյունից դեկտեմբերի 18-ը հարմար չէ: Ընդգծել է, որ որպես կազմակերպիչ՝ Լա լիգան է իրավասու վերջնական որոշում կայացնել, ու առաջարկել է դեկտեմբերի 4-ը:

Իսպանական ֆուտբոլի ղեկավարները հետաձգել էին ֆուտբոլային աշխարհի ամենակարեւոր խաղերից մեկը՝ Սուպերկլասիկոն, որը «Բարսելոնա»-ի «Կամպ Նոու» մարզադաշտում պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին 2019-20 մրցաշրջանի 10-րդ տուրի շրջանակներում, Կատալոնիայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Օրեր առաջ մարդիկ փողոց են դուրս եկել՝ Իսպանիայից անջատվելու հանրաքվեի 2-րդ տարին նշելու, սակայն հայտնի է դարձել, որ Մադրիդն ազատազրկման է դատապարտել կատալոնցի մի շարք քաղաքական գործիչների, ինչը բորբոքել է իրավիճակը: Երկրի ֆուտբոլային կառույցները համարում են, որ այս պայմաններում անվտանգ չի լինի անցկացնել Կլասիկոն, որն ավանդաբար ոչ միայն ֆուտբոլային հանդիպում է, այլեւ պայքար է Կատալոնիայի ու Մադրիդի միջեւ:

Ավելի վաղ ակումբներին առաջարկում էին առաջնության առաջին ու 2-րդ շրջանի հանդիպումների տեղերը փոխել. առաջին շրջանի խաղն անցկացնել Մադրիդում, 2-րդինը՝ Բարսելոնայում: Երկու ակումբներն էլ դեմ էին սրան ու երկուսն էլ պատրաստն էին հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոոու»-ում խաղալուն:

Տպել
476 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ