Բուհերում անհրաժե՞շտ են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները. խոսում են մասնագետները

Վերջին շրջանում չեն դադարում քննարկումները բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները պարտադիր դասավանդելու կամ ընդհանրապես չուսումնասիրելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, աշխատանքային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որով չի նախատեսվում նշված առարկաների պարտադիր ուսուցում:

Լեզվի, գրականության, պատմության եւ այլ ոլորտի մասնագետների կարծիքները դրանց կարեւորության վերաբերյալ տարբեր են:

«Մայրենի լեզուն պետք է միշտ սովորել». Վիկտոր Կատվալյան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում այս թեմայի հետ կապված քննարկումները, մեկնաբանությունները լսել են ու շատ վրդովվել: Ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանին մեկ հարց է հետաքրքրում՝ որն է հայոց լեզվի դեմ պայքարի նպատակը:

Նրա համոզմամբ՝ բուհական համակարգում հայոց լեզվի դասավանդումը շատ կարեւոր է, քանի որ դա կնպաստի, որ լրացվի կրթության բացը: Աշակերտները դպրոցում ուսանում են լեզվի քերականությունը, օրենքները, իսկ համալսարանում այն անհրաժեշտ է միացնել մասնագիտականի հետ: Բուհական համակարգում այն նաեւ նպատակ ունի մասնագիտական՝ իրավաբանության, տնտեսագիտության եւ այլ ոլորտների լեզու սովորեցնել: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ծանոթ լինի տվյալ ոլորտի լեզվական համակարգին, ձեւակերպումներին: Կատվալյանն այն կարծիքին է, որ երբեմն բժիշկները, իրավաբանները այնպես են խոսում, որ չենք հասկանում: Այդ տերմինները դպրոցում չեն սովորեցնում, բուհում պետք է ուսանողն իմանա դրանց հայերեն համարժեքները:

«Հայոց լեզվի ուսուցումը երբեք չի կարող ավելորդ կամ ոչ արդիական լինել, այն բոլոր մակարդակներում պետք է անընդհատ խորացնել. մաթեմատիկա չէ, որ բանաձեւերը մեկ անգամ սովորես ավարտես»,- նշեց Կատվալյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ հայոց լեզվի ուսուցանման ծրագիրն ավարտել. լեզուն զարգացող իրողություն է:

Բուհում լեզվի ուսուցումն, ըստ Կատվալյանի, անհրաժեշտ է նաեւ ազգային ինքնությունն ամրապնդելու համար:

«Այսօր մենք մեր ինքնությունն ուժեղացնելու խնդիր ունենք: Այնպիսի տարածաշրջանում չենք ապրում, որ մեզ թույլ տանք շռայլություն, անտեսենք ինքնության բաղադրիչները»,- շեշտեց Կատվալյանը՝ հավելելով, որ իրավունք չունենք զիջումների գնալու:

Այն պնդմանը, թե հանրակրթական դպրոցներում եւ բուհական հաստատություններում երբեմն նույն առարկան նույն ձեւաչափով է դասավանդվում, այնքան էլ համաձայն չէ, սակայն կրկնությունների դեպքում իր առաջարկն ունի: «Հանելու, կրճատելու փոխարեն համալսարաններում պետք է ուժեղացնեն լեզվի դասավանդումն իր բոլոր ճյուղերով՝ խոսքի մշակույթ, մասնագիտական լեզու եւ այլն»,- շեշտեց Կատվալյանը՝ հավելելով, որ պետք է այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որ կրկնություններ չլինեն, սակայն, եթե դրանք կան, վնաս չէ. գիտելիքը կամրապնդվի:

«Այդ առարկաների դասավանդումն այժմ ժամանակի կորուստ է». Արփինե Փիլոյան

Հարցի վերաբերյալ հակառակ կարծիք ունի Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի) գիտական ղեկավար Արփինե Փիլոյանը:

Եթե բուհերի այն ֆակուլտետներում, որոնք այլ մասնագիտական ուղղվածություն ունեն, որոշեն հանել եւ չդասավանդել այս երեք առարկաները, ինքն այդքան էլ դեմ չի լինի. ուսանողների համար մասնագիտական կրթությունն ավելի է կարեւորում:

«Այն ձեւով, ինչպես այսօր են այդ առարկաները դասավանդվում բուհերում, այնքան էլ էֆեկտիվ չեն»,- նկատեց Արփինե Փիլոյանը՝ ընդգծելով, որ հայոց լեզու առարկան միգուցե մասնագիտականի հետ միացնելու դեպքում էֆեկտիվ լիներ. ուսանողները հմտանային տերմինների թարգմանության, գիտական աշխատանքները ճիշտ հայերեն գրեին: Պատմություն առարկան, սակայն, կարող են հանել: Գիտական ղեկավարն այն կարծիքին է, որ դպրոցում այն սովորելուց հետո բուհում այլեւս ուսանելու կարիք չկա: Միգուցե քիչ ժամաքանակ տրամադրեն ընդհանուր պատմության համար, որի մեջ նաեւ կներառվի հայոց եւ համաշխարհային պատմությունը:

«Դպրոցներում եւ բուհերի առաջին կուրսերում դասավանդվող հայոց պատմությունը նույնը չէ, համենայն դեպս պետք է նույնը չլինի». Աշոտ Մելքոնյան

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Աշոտ Մելքոնյանը բուհում իր ուսանողներին ոչ թե պատմության դասագրքերի ամբողջական շարադրանքն է ներկայացնում, այլ դասավանդում է հայոց պատմության հիմնահարցեր առարկան: Անդրադառնալով պատմության կարեւոր եւ խնդրահարույց հարցերին՝ ուսանողների մոտ աշխարհայացք, մտահորիզոն է ձեւավորվում:

«Նկատի ունենալով հայ ինքնության ձեւավորման հարցում լեզվի եւ պատմության բացառիկ նշանակությունը՝ փորձում ենք բացի մասնագետ դարձնելուց, քաղաքացի ձեւավորել, որն ամեն վայրկյան պատրաստ կլինի պաշտպանելու հայրենիքը»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ բուհում դպրոցական աշակերտներ չեն. այստեղ նոր իրավիճակ է, նոր գիտելիքներ, ունակություններ:

Դասավանդվող առարկաների ազատ ընտրությունը բուհերին թողնելու եւ որեւէ առարկա օրենքով չպարտադրելու հեռանկարի վերաբերյալ պատմաբանն իր մտահոգությունը հայտնեց: «Օրենքի ուժով պարտադրանք ասվածը դրական նպատակ է հետապնդում»,- ընդգծեց Մելքոնյանը՝ ավելացնելով, որ այս պայմանը հանելու դեպքում հնարավոր է՝ լինեն ֆակուլտետներ, որոնք շատացնեն իրենց մասնագիտական առարկաների ժամերը՝ պատմություն ու լեզու առարկաների հաշվին: Նա առաջարկում է ոչ թե առարկայի նույն կուրսը եւս մեկ անգամ անցնել, այլ, անհրաժեշտության դեպքում, նոր մոտեցումներ մշակել: Առարկան հարմարեցնել տվյալ ֆակուլտետի, տվյալ մասնագիտացման հետ եւ աշխարհայացքի, հայկական ինքնության, քաղաքացի ձեւավորելու վերաբերյալ թեմաները, որքան հնարավոր է՝ արդյունավետ տարբերակով մատուցել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ առարկաների ընտրության հարցը բացառապես ինքնավար բուհերի, այդ բուհերում կրթական ծրագրեր մշակող եւ իրականացնող դասախոսների մասնագիտական քննարկման խնդիր է, որը ենթակա չէ օրենսդրական կարգավորման:

«Օրինագիծը լայն հնարավորություններ է ստեղծում բուհերի համար՝ մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով ազատորեն քննարկել եւ որոշել իրենց կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունը, այդ թվում՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» դասընթացների դասավանդմանն առնչվող խնդիրները»,- ընդգծել էր նա՝ ավելացնելով, որ կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունն օրենքով չի սահմանվում:                                                                                                                  

Տպել
4888 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին