Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Վերջին շրջանում ՀՀ Զինված ուժերը մի քանի զորավարժություններ են իրականացրել եւ իրականացնում: Դրանցից խոշորը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն իրականացված զորավարժություններն են, որին մասնակցություն ունեցան նաեւ մեծ թվով պահեստազորայիններ: Եվ հենց այդ պատճառով էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ զորավարժությունները համարեց աննախադեպ: Դրանից հետո ՀՀ ՊՆ-ն եւս մի քանի զորավարժություններ է անցկացնում եւ անցկացնելու, սակայն ավելի փոքր մասշտաբի:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ զորավարժությունների ժամանակ պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվել են:

Բալայանի խոսքով՝ այս պահին ընթացող զորավարժություններն այդքան ծավալուն չեն, ավելի լոկալ բնույթ են կրում, սակայն ամեն ինչ նորմալ է ընթանում: Անդրադառնալով լայնամասշտաբ զորավարժությանը, որն անցկացվել էր, Բալայանն ասաց. «Անցկացված զորավարժությունը շատ դրական է եղել: Արդյունքների մասին ամբողջությամբ զեկուցվել է վարչապետին, նա մեկնաբանել է այդ մասին: Ասեմ, որ գրեթե ամբողջ Զինված ուժերը ներգրավված են եղել այդ զորավարժություններում: Սա աննախադեպ էր նրանով, որ մեծ քանակի կցագրված պահեստազորայիններ ենք ներգրավել եւ զորակոչել նաեւ կցագրված տեխնիկական միջոցներ՝ մեքենաներ եւ այլ տեխնիկական միջոցներ: Ես կարող եմ ասել, որ պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվել են: Մի քանի տեխնիկական խնդիրներ են ընթացքում առաջացել, որոնք արագ լուծում են ստացել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ այդ խնդիրներն էլ չեն լինի: Բայց մարտական պատրաստության առումով կարող եմ ասել, որ բավարար արդյունքներ ենք գրանցել»:

Հարցին՝ արդյո՞ք մեր զորավարժությունները կապված են Ադրբեջանում նախորդ ամիսներին անցկացված մի քանի զորավարժությունների հետ, Բալայանը պատասխանեց, որ բացարձակ կապ չկա. «Որովհետեւ այդ զորավարժությունները նախատեսված են եղել Զինված ուժերի պատրաստության պլանով, համապատասխան ֆինանսական միջոցները հատկացված են եղել, ու սա Ադրբեջանի զորավարժությունների հետ կապելը միամտություն է»:

Դիտարկմանը՝ փաստորեն սա Ադրբեջանի ուժի «ցուցադրությանն» ի պատասխան չէր, Բալայանն արձագանքեց. «Բացարձակ, մենք իրականացնում ենք Զինված ուժերի ուսումնական ծրագրով նախատեսված միջոցառումներ, որի շարքում է նաեւ այդ զորավարժությունը»:

Փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ռազմատեխնիկական հագեցվածության եւ մարդկանց ներգրավվածության առումով որքանո՞վ էր այս զորավարժություններն աննախադեպ: Եվ, օրինակ՝ «Շանթ» զորավարժությունից սա ինչո՞վ էր տարբերվում, ինչին ի պատասխան Բալայանն ասաց, որ «Շանթ 2018»-ը լրիվ այլ ոլորտի է, քանի որ դա հրամանատարաշտաբային զորավարժություններ էր. «Այսինքն՝ ներգրավվել էին բացառապես համապատասխան մարմիններ եւ կազմակերպություններ: Իսկ որպես այդպիսին պահեստազորայինների ներգրավում վարժական հավաքներին տեղի չի ունենում, տարբերությունը դա է: «Շանթ»-ը հրամանատարաշտաբային է, ստուգում էր պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստությունը: Իսկ այս զորավարժությունները համալիր էին»:

Հարցին՝ այս զորավարժություններին պետական մարմինները մասնակցո՞ւմ էին, Բալայանը պատասխանեց. «Այո, պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում եւ առաջադրված պարտավորություններով մասնակցում էին: Ովքեր անելիք ունեին՝ մասնակցում էին»:

Օրերս Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը լայնածավալ ինժեներական աշխատանքներ է իրականացրել: Սրա վերաբերյալ Բալայանն ասաց, որ կփորձի խուսափել Վիտալի Բալասանյանի հայտարարածից. «Իհարկե, ինժեներական աշխատանքներ կատարվում են՝ երկկողմանի: Մենք դա երբեւիցե չենք թաքցրել: Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված:

Անդրադառնալով ներկայիս սահմանային վիճակի մասին հարցին՝ Բալայանն ասաց. «Համեմատաբար բավականին հանգիստ է: Կրակոցներ ինչպես միշտ լինում են: Դուք գիտեք՝ շաբաթական կտրվածքով հայտնում են: Բայց համեմատաբար հանգիստ է, ոչ մի արտառոց բան չկա»:

Բալայանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող պատերազմի մասին հայտարարությունները պարզապես անգիր արված տեքստեր են, որոնք պարբերաբար անում են՝ անելու համար, իրենց ներքին լսարանի սպառման համար. «Այդ հայտարարությունների հետեւանքով որեւիցե փոփոխություն առաջնագծում տեղի չի ունենում, որովհետեւ առաջնագիծը Հայաստանի եւ Արցախի Զինված ուժերի հսկողության տակ է: Վերջին գործողություններով մենք մի քանի անգամ ապացուցեցինք, որ իրավիճակի տերը ոչ թե հակառակորդն է այլ մենք: Գիտենք, նրանք ամեն անգամ բանակցություններից առաջ փորձում են սրել իրավիճակը՝ բանակցողների համար որոշակի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որը կանխվում է: Վերջին մի քանի սրացումը նաեւ դրա հետ է կապված»:

Հարցին՝ 2020 թվականի համար ՊՆ-ն արդեն մեծ զորավարժություն նախատեսե՞լ է, փոխնախարարն ասաց, որ չի կարող դա բացահայտել. «Իհարկե, նախատեսել ենք, ոչ թե մեկը այլ՝ մի քանիսը»:

Անդրադառնալով հարցին՝ թե 2020-ին սպասե՞նք նոր տեխնիկայի համալրումների, Բալայանն ասաց. «Նոր տեխնիկան ոչ թե առաջիկայում պետք է սպասել, այլ նոր տեխնիկան համալրվում է, դա շարունակական գործընթաց է: Հիմնական շեշտը դրվում է ճշգրիտ սպառազինության վրա: Մինչեւ տարվա վերջ էլի բավական համալրում ունենալու ենք»:

Հարցին՝ համալրվող տեխնիկաները մեզ համար հիմնականում նո՞ր են, թե ունենք արդեն նմանատիպ տեխնիկաներ, Բալայանը պատասխանեց. «Կա տեխնիկա, որն ունենք՝ օգտագործման մեջ է, մարտական հերթապահության մեջ է: Կան պարբերական տեխնիկաներ եւ կան բոլորովին նոր տեխնիկաներ, որը նախկինում չի եղել սպառազինությունում: Կան նաեւ այնպիսի սպառազինություններ, որն ունեցել ենք, բայց մոդիֆիկացնում ենք հիմա»:

Հարցին՝ նոր տեխնիկաները ի՞նչ տեսակի են՝ հիմնականում ռազմաօդայի՞ն են, թե այլ տեսակների էլ ունենք, Բալայանը պատասխանեց, որ բոլոր տեսակներից էլ կան՝ առանց որեւէ բացառության. «Ինչը որ մեր սպառազինության զարգացման ծրագրով նախատեսված է եւ ինչի կարիքը որ Զինված ուժերն ունեն՝ կան»:

Տպել
675 դիտում

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցներն առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան