Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստատմանը

Սիրիայի կառավարությունը և տեղի քրդական ուժերն արձագանքել են նախօրեին թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունից հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունը դադարեցնելու մասին համաձայնությունն «անորոշ» է։

Սիրիայի քրդական ուժերի ազդեցիկ հրամանատարներից գեներալ Մազլում Քոբանին հայտնել է, որ իրենք ընդունում են Թուրքիայի հետ համաձայնությունը և քայլեր կձեռնարկեն, որպեսզի ի կատար ածվեն համաձայնության կետերը։

Միաժամանակ նա նշել է, որ քուրդ զինյալները չեն հեռանա մնացած տարածքներից։

«Մեր ուժերը մնացած տեղերում կշարունակեն պահպանել իրենց ներկայությունը։ Մյուս շրջաններում էլ հրադադար հաստատելու մասին պետք է խոսվի, սակայն ոչ մի ժողովրդագրական պատկեր չպետք է փոխվի»,- ասել է գեներալը։

Թեմային արձագանքել է նաև Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) խոսնակ Սալիհ Մուսլիմը՝ նշելով, որ ինքը նույնպես ողջունում է հրադադարի հաստատումը։ Չնայած դրան՝ նա զգուշացրել է, որ ցանկացած հարձակման դեպքում իրենց կողմից լինելու է պատասխան հարված։

Հիշեցնենք՝ թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

Տպել
278 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ