Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մեմմինգեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգեւորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ:

Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է «Ryanair»-ին «օդի տուրք»-ից (10 հազար դրամ) ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին անդրադառնալով «Ryanair»-ի հետ համագործակցությանը՝ ՀՀ վարչապետը նշել էր՝ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»: Քաղավիացիայի կոմիտեն նոր 4 ուղղությունների համար «օդի տուրքը» հանելու օրինագիծը ներկայացնելու է խորհրդարան: Արդյունքում իռլանդական խոշորագույն ավիաընկերությունն առաջին է, որ կարող է ազատվել այս տուրքից:

Շատերի համոզմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է մերժի միայն մեկ ավիաընկերությանն արտոնություններ տալու նախագիծը: Ըստ մտահոգների՝ ավիատոմսերի թանկ լինելը համալիր խնդիր է եւ պետք է համակարգային լուծումներ տրվեն, վերացվեն տեղական ավիաընկերությունների ստեղծման խոչընդոտները: Հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ անդրադառնալով Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերություններից մեկի հետ համագործակցությանը, նշեց. որդեգրել են սկզբունք՝ այն ուղղությունը, որ վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրք»-ը կհանվի եւ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Ըստ վարչապետի՝ փոփոխությունն իր հետեւից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որեւէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են՝ հօգուտ քաղաքացիների, հօգուտ տուրիզմի:

Քննադատությունների թոփ եռյակում է ՀՀ կառավարության կողմից հավելյալ բյուջեի տրամադրումը «Ryanair»-ին: Շատերի խորին համոզմամբ՝ պետբյուջեից ավիաընկերությանն է հատկացվելու տարեկան մոտ 5 միլիոն դոլար եւ որ առանց բյուջեից խոստացված այդ գումարի, Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը ոչ մի հաջողության չէր հասնի իռլանդական ընկերության հետ բանակցություններում: Նմանատիպ կարծիք էր արտահայտել նաեւ հայտնի Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով «Ryanair»-ի՝ հայկական օդային տարածք մուտքին: Նա համոզմունք է հայտնել, որ այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից հատկացրին մոտ 5 միլիոն դոլար, «Ryanair»-ն անմիջապես համաձայնեց թռիչքներ իրականացնել: «Տաթեւիկը պարզապես թռավ Եվրոպա եւ նրանց հանձնեց Նիկոլի որոշումը»,- կասկած չունի Լապշինը:

Նա նաեւ նկատել է, որ դեռեւս 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք «Ryanair»-ը հստակ սահմանել էր իր պայմանները՝ կա՛մ դուք կրում եք ծախսերը եւ մենք գալիս ենք Հայաստան, կա՛մ չեք կրում, չենք գալիս»: «Ryanair- ի եւ Wizzair-ի հետ բանակցությունները դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին՝ Տաթեւիկից շատ առաջ, պարզապես հին իշխանությունները հրաժարվեցին բյուջեից վերցնել 76 դոլար մեկ ուղեւորի համար: Հետեւաբար «Ryanair»- ը չեկավ»,- գրել է Լապշինը:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու համար «Ryanair» ավիաընկերությանը ՀՀ կառավարությունը որեւէ ֆինանսական աջակցություն չի առաջարկել, բացի վարչապետի նշած արտոնությունից:

Հայաստանը 40-րդ երկիրն է, ուր մուտք է գործում քննարկումների էպիկենտրոնում հայտնված ավիաընկերությունը: Հայաստանից նշված չորս ուղղությունների համար տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո: Իսկ թե որքանով է համապատասխանում օդանավի հարմարությունները ուղեւորների կողմից պահանջվող չափանիշներին, սա եւս քննադատությունների թոփ եռյակում է:

Միանշանակ լոուքոսթերների նման ցածր գներն ունեն իրենց պարզ պատճառները:

Նախ ավիաընկերության ինքնաթիռներում ամեն ինչ վճարովի է, հաճախ տոմսից թանկ՝ հարմարավետ տեղերի ամրագրում, սնունդ, ուղեբեռ, ձեռքի բեռ, անգամ՝ վերարկու եւ այլն: Ուղեբեռի չափը շատ փոքր է՝ 15%-ով փոքր, քան մնացած ավիաուղիներինը, իսկ ավելի բեռն ավելի թանկ է, քան մնացածների պարագայում է: Տոմսը ներառում է ընդամենը մեկ ուղեբեռ:

Ավիաընկերության նոր օդանավերը մատակարարվում են չշարժվող նստատեղերով, առանց նստատեղի գրպանների, նստատեղերը խիտ են, իսկ անվտանգության թերթիկները փակցված են նստատեղերի հետեւում։ Սա նպաստում է ինքնաթիռի վրա խնայողությանը, ինչպես նաև օգնում աշխատակիցներին մաքրել այն կարճ  ժամանակում։ Օդակայանները հին են ու հեռու, ուղեւորները դեպի օդանավ տեղափոխվում են ավտոբուսով, երբեմն՝ ոտքով, բայց օդանավերը միշտ նոր են, մի քանի տարվա, որպեսզի վառելիքի ծախսը նվազագույն չափով լինի:

2009 թվականից «Ryanair»-ը վերացրել է օդանավակայանում գրանցումը, ամեն ինչ առցանց է՝ տոմսի գնում, թռիչքի գրանցում եւ այլն: Ուղեւորները, որոնք կգան օդանավակայան առանց առցանց գրանցման, տուգանվում են 55 եվրոյով։ Դե իսկ տոմսերը սպառվելուն զուգահեռ, ինչպես ամենուր, թանկանում են մի քանի անգամ:

Չնայած սրան, «Ryanair»-ը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ Հայաստանում գործունեության մեկնարկի կապակցությամբ ընկերությունը ակցիա է հայտարարում: Մինչեւ 2020 թվականի մայիսը նախատեսված ուղեւորությունները մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 18-ի կեսգիշեր ամրագրելու դեպքում տոմսերի գինը կմեկնարկի 29 եվրո 99 ցենտից: Իսկ ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, հոկտեմբերի 16-ին պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել էր, որ ընկերությունը հայկական շուկայում գործունեություն կծավալի ցածր գներով, սակայն բարձր արդյունավետությամբ։ Սկզբում յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական կլինի երկու թռիչք, հաջողության դեպքում դրանց թիվը կավելանա։  «Ryanair»-ի չվերթներն ուղիղ են:

Տպել
18620 դիտում

Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում. վարչապետ

Վթար Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. զոհվել է Հայաստանի՝ 2, Արցախի՝ 1 քաղաքացի

«Պետք է այնպես անել, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ աշխատանքով հաջողության հասածները»

Խաղաղության կոչ Յոկո Օնոյից՝ աշխարհի 100 լեզվով, այդ թվում՝ հայերեն (լուսանկար)

Կառավարությունը 713 մլն դրամ հատկացրեց՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար

Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Արցախցի մարզիկը դարձել է ոսկե մեդալակիր. թիմի 10-ը կարատեիստներն էլ ոսկե մեդալով են վերադարձել

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

ՎԶԵԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

Շտեմարաններում փոփոխություն չի լինի, իսկ Ագրարային համալսարան այլեւս չեն ընդունվի ատեստատի գնահատականով . Կարո Նասիբյան

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար