Ոստիկանի սպանության մեջ կասկածվող անչափահասն ընդունել է մեղքը, ասել, որ անկեղծորեն զղջում է

17/10/2019 schedule17:42

Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության կասկածանքով երեկ ձերբակալված եղբայրներից Հրաչ Գ.-ն ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համար: Մեզ հետ զրույցում այդ մասին հայտնեց 16-ամյա կասկածյալի պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը:

«Ընդունում է առաջադրված կասկածանքը, ընդունում է, որ նմանատիպ իրավիճակ եղել է, չի ժխտում, աջակցել է անգամ նախաքննությանը եւ զղջացել է անկեղծորեն: Ես նոր հենց իր գործով էի: Ըստ էության՝ հայտնեց, որ ինքն առհասարակ նպատակ չի էլ ունեցել ոստիկանին կյանքից զրկելու»,- ասաց հանրային պաշտպանը:

Հարցին, թե արդյո՞ք ընդունել է նաեւ գողության վերաբերյալ մեղքը, փաստաբանը դրական պատասխան տվեց:

Նա հրաժարվեց կատարված քննչական գործողությունների վերաբերյալ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ այս պահի դրությամբ իր պաշտպանյալը ձերբակալվածի կարգավիճակ ունի, վարույթ իրականացնող մարմինը դեռ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում են եղել, երբ ոստիկանները նկատել են նրանց: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից: 

Դեպքից հետո նրանք հայտնաբերվել են Պռոշյան գյուղում գտնվող իրենց տնից, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը, կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխին:

Տպել
3073 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել