Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Ալիևի հայտարարությունը. Մարիա Զախարովա

17/10/2019 schedule17:22

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած բրիֆինգի շրջանակներում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը վերջինս արել էր Սոչիի «Վալդայ» ֆորումի շրջանակներում, թե իբր Ղարաբաղը հանդիսանում է պատմական ադրբեջանական հող և, ըստ Զախարովայի, ի՞նչ նկատի ուներ Ադրբեջանի նախագահը, երբ հիշյալ ամբիոնից պնդում էր՝ իբրև Ղարաբաղը ամբողջ աշխարհի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի անքակտելի մաս, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարեց. «Ես Սովետական Միության մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Դրանք առանձին՝ ինքնավար պետություններ են: Ես միայն կարող եմ այս կամ այն հայտարարությանը գնահատական տալ, սակայն իմ լիազորությունների տակ չէ մեկնաբանել, թե ինչ նկատի ուներ պարոն Ալիևը: Ուզում եմ մեկ անգամ ևս խնդրել՝ չդիմել ինձ հարցով, թե ինչ նկատի ունի այս կամ այն պետության ղեկավարը: Ես միայն պատասխանում եմ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող հարցերին»:

Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանի արտգործնախարարի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին անդրադարձ եղել է և այդ է մեր հարցադրման պատճառը, Մարիա Զախարովան պատասխանեց, որ իրենք ականատես են լինում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող մեծ քանակությամբ քաղաքական հայտարարությունների, որոնք արվում են երկու կողմերից էլ՝ թե՛ Երևանից և թե՛ Բաքվից:

«Այդ հայտարարություններն ունեն տարբեր զգացմունքային աստիճաններ և պատմական ենթատեքստի տարատեսակ մեկնաբանություններ: Մենք մեր հերթին ելնում ենք բանակցային գործընթացի այն հրամայականից, որը, դիվանագիտական լեզվով ասած, դրված է սեղանի վրա: Մենք աշխատում ենք փաստաթղթերի հետ՝ համաձայնեցված փաստաթղթերի հետ, որոնք վավերացվել են երկրների և Մինսկի խմբի համանախագահների կողմից: Մեր խնդիրը, որպես միջնորդի, կայանում է նրանում, որ մաքսիմալ արագանա և իր նպատակակետին հասնի այդ հարցի վերջնական կարգավորումը: Մեր կողմից մենք մշտապես կոչ ենք արել կողմերին կառուցողական մոտեցման, իսկ կասկածել, որ հենց այդ է նրանց նպատակը, ես չեմ կարող և չեմ ուզում, քանի որ երկու կողմերում էլ փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր արտահայտում են իրենց ժողովուրդների մտահոգությունները, իսկ ժողովուրդը նրանց՝ այդ գործիչներին, գործուղել է՝ հարցը հենց խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այլ հանձնարարություն ժողովուրդը նրանց չի տվել: Այնպես որ մենք կոչ ենք անում կողմերին՝ կառուցողական քայլեր դրսևորել»:

Մեր երկրորդ հարցը՝ ուղղված Մ. Զախարովային, վերաբերում էր Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին: Բանն այն է, որ ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել Կրասնոդարի մարզի դատախազություն՝ պահանջով, որ հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվի Նժդեհին նվիրված հուշատախտակը, և այդ հարցում նրանց պատրաստվում է օգնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը, որն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ակտիվիստներին խոսք է տվել, որ ամեն ինչ անելու է՝ Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժելու համար:

Զախարովան հարցը լսելուց հետո խնդրեց պարզաբանել, թե արդյոք այն վերաբերո՞ւմ է հուշատախտակներին, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, և ստանալով պատասխան, որ խոսքը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի մասին է՝ հայտնեց, որ մանրամասնորեն ծանոթ չէ հիշատակված իրավիճակին և շարունակեց բացատրել. «Ռուսաստանի դիրքորոշումը նրանում է, որ եկեղեցին գործում է պետությունից անկախ: Բացի դա, եթե հայացք նետենք այդ թեմային գլոբալ տեսանկյունից և հետ գնանք, այսպես ասած, պատմականության ակունքներ, ապա այդ խնդրին գնահատականներ մեր կողմից տրվել են՝ ինչպես այս բրիֆինգների, այնպես էլ հատուկ զեկույցների տեսքով: Այդ զեկույցները կարելի է գտնել ՌԴ ԱԳՆ ինֆորմացիոն ռեսուրսների վրա, և այդ մեր գնահատականը ակտուալ է այսօր էլ: Կոնկրետ իրավիճակի հետ կապված՝ դեպուտատների կամ քաղաքային իշխանությունների հայտարարություններ, ես տեղեկացված չեմ: Կտեղեկանամ և կմեկնաբանեմ ավելի ուշ»:

Նարիա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
2437 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում