Ձորաղբյուրում երեկվանից այրվող տան հրդեհը այսօր դեռ չի մարվել. բնակչի կրած վնասը անցնում է 7 մլն դրամը (լուսանկարներ)

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով սեփականատերը ավելի քան 7 մլն դրամի վնաս է կրել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը Լոռու մարզային փրկարարական վարչությունում ստացվել է ժամը 17:51-ին: Ահազանգողը հայտնել է, թե գյուղում բնակելի տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Օգնության է կանչվել նաեւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Լոռու տեղամասի ջրատարը: Մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ հրդեհը մեկուսացվել է ժ. 19:56-ին: Այրվել է Ձորագյուղ համայնքի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող գյուղապետարանից վարձակալած երկհարկանի շինության (240 ք.մ) 2-րդ հարկում պահեստավորված և շինությանը հարակից դարսված մոտ 3500 հակ անասնակերը:

Փրկարարներին հաջողվել է այրվող շինության 1-ին հարկից դուրս բերել 30 գլուխ մանր և խոշոր եղջերավոր անասուններ ու 30 տոննա կարտոֆիլ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը: Իրականացվում են հովացման աշխատանքներ: Տեղում են նաեւ իրավապահները:

ՀԺ-ի հետ զրույցում Ձորագյուղի գյուղապետ Արշակ Ռամազյանն ասաց, որ բնակչի կրած վնասներն ահռելի են: Խոսելով հրդեհի պատճառներից՝ գյուղապետը հայտնեց, որ, նախնական վարկածով, այն բռնկվել է տարածքի վարձակալի 5-ամյա երեխայի՝ լուցկու հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Մեզ հետ զրույցում տարածքի սեփականատեր, հրդեհի հետեւանքով մեծ վնասներ կրած Վահան Հովհաննիսյանն ասաց, որ կրել է 7-10 մլն դրամի վնաս: Թիվը, ըստ բնակչի, հնարավոր է՝ ավելանա: Տարածքը, որն օգտագործվում էր որպես պահեստ, վարձակալել էր համայնքից. «Հիմա ահավոր վիճակ է, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ կամ որ ուղղությամբ մտածեմ, էսքան եղածը վարի գնաց, բանկերին աշխարհի վարկն ունեմ, ընտանիքս դեռ պետք ա պահեմ… չգիտեմ՝ ինչ ասեմ, չեմ էլ կարողանում խոսել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ընտանիքը բաղկացած է 6 անձից, որոնց մեջ նաեւ անչափահաս երեխաներ կան:

Տպել
1289 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում