Ես զինվորական եմ, ո՞նց կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել գալ նիստերին․ Արշակ Կարապետյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում է

Ազգային ժողովում մեկնարկել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։

Այսօր նիստի ընթացքում հանձնաժողովականները լսելու են ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ՊՆ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։ Կարապետյանը մինչեւ նիստի սկսելը, լրագրողների հարցերին, ըստ էության, բովանդակ պատասխաններ չտվեց, իսկ քառօրյա պատերազմին վերաբերող հարցերը խնդրեց ուղղել հանձնաժողովին։

Հարցին՝ հե՞շտ համաձայնեց գալ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին՝ Կարապետյանը պատասխանեց․ «Ես զինվորական եմ, ո՞նց կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել»: 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր մեղավորությունը տեսնո՞ւմ է՝ Կարապետյանը պատասխանեց. «Ռազմական տեսակետից մեղավորությունը պարզելը նման հանձնաժողովի գործն է, դրա համար էլ այդ հանձնաժողովը ստեղծվել է»:

Հարցին՝ ըստ մամուլի հրապարակումների՝ իրեն վարչապետի խորհրդական նշանակեցին, քանի որ Մարտի մեկի գործով հարցաքննվել եւ տեղեկություններ էր տրամադրել, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս պնդումները, Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ սա այն դեպքերից է, երբ հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Մեկ այլ հարցի՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ Ապրիլյան պատերազմից հետո իրեն աշխատանքից ազատեցին, Արշակ Կարապետյանը պատասխանեց՝ դիմեք հանձնաժողովին: Հարցին՝ Ապրիլյան պատերազմից հետո լուրեր տարածվեցին, որ ինքը հետախուզական տվյալներ է ներկայացրել, բայց դրանք կարծես անտեսվել են, Կարապետյանը նորից հորդորեց դիմել հանձնաժողովին:

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։ 

Տպել
859 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ