Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ մանրամասներ պարզելու մեր փորձերը էլ ավելի մեծացրին անորոշությունը: 

Կեսօրին տեղեկացել էինք, որ քոլեջում իրարանցում է, լուրեր են պտտվում, որ այնտեղ պայթյուն է եղել կամ դրսից եկած ինչ-որ մարդիկ շենքում գազ են բաց թողել: Ոստիկանության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, այդ ժամանակ հայտնել էին, որ ժամը 10:52-ի սահմաններում «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կորյունի 10 հասցեում գտնվող Բժշկական քոլեջի 3-րդ հարկում ուսանողները փուչիկ են պայթեցրել, որի հետեւանքով խեղդվում են: Նշել էին, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

Ավելի ուշ միայն հավելեցին, որ ուսանողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր: 

Հետո այլ աղբյուրներից տեղեկացանք, լսարանում գազի հոտ է զգացվել, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է, տարածքում գտնվողները կարծել են, որ լսարանում եղած փուչիկն է պայթել: Շուտով, սակայն, պարզել են, որ փուչիկն անվնաս է: Ենթադրել են, որ գազի արտահոսք կա: Շատ չանցած դա նույնպես հերքվել է: 

Դեպքի վայր են ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը «Հայկական ժամանակին» ասաց, որ մասնագետներն այնտեղ ոչ մի արտասովոր բան չեն նկատել, գազի արտահոսք չի եղել, օդն աղտոտված չի եղել, ԱԻՆ-ի աշխատակիցները փուչիկ եւս չեն գտել: Էդմոն Զարգարյանի խոսքով՝ հավանաբար քոլեջի փոխտնօրենն է ենթադրել, որ փուչիկի պայթելը հնարավոր է կապ ունենա առկա հոտի եւ ուսանողի ինքնազգացողության վատացման հետ:

«Երեւանի շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված ժամին իրենք եւս ահազանգ են ստացել, տեղում որոշ ուսանողների օգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից ոչ մեկի մոտ լուրջ խնդիր չի եղել եւ իրենք ոչ մեկին չեն տեղափոխել հիվանդանոց:

Մեզ հաջողվեց պարզել, որ մեկ տուժած մասնավոր մեքենայով քոլեջից տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Այստեղից հաստատեցին այդ տեղեկությունը եւ նշեցին, որ 29-ամյա Է.Մ.-ին զննել է ռեանիմատոլոգը, նրա մոտ ախտորոշվել է թունավորում շմոլ գազից, այնուհետեւ Է.Մ.-ն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք:

Տպել
1514 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում