Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

Իռլանդական «Ryanair» ավիաընկերության կայքում արդեն հասանելի են Երեւանից դեպի Միլան, Հռոմ, Բեռլին եւ հետադարձ ուղղություններով չվերթների ավիատոմսերը: 

Հրապարակված են նաեւ գները: Ասենք, օրինակ, 2020 թվականի հունվարի 14-ին Երեւանից Միլան մեկնելու եւ 21-ին վերադարձի տոմսերը ընդհանուր առմամբ արժեն 56 եվրո 48 ցենտ: Այս երկու ուղղություններից յուրաքանչյուրի դեպքում տոմսի արժեքը 28 եվրո 24 ցենտ է:

 

Կամ օրինակ Երեւան-Հռոմ հետադարձով չվերթի արժեքը հունվարի 14-ին մեկնելու եւ փետրվարի 1-ին վերադառնալու դեպքում 56 եվրո 48 ցենտ է: Մեկ ուղղության տոմսը՝ 28 եվրո 24 ցենտ:

Բեռլինի տոմսերը համեմատաբար թանկ էին մեր նշած օրերի համար: Ասենք մարտի 31-ին մեկնելու եւ ապրիլի 4-ին վերադառնալու դեպքում մեկ ուղղության տոմսի արժեքը կազմում է 40 եվրո 99 ցենտ: Հետադարձով՝ 81 եվրո 98 ցենտ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խոշորագույն եւ մատչելի տոմսեր առաջարկող ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը,  2020 թվականի հունվարից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից: «Ryanair»-ը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն:

Տպել
8024 դիտում

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք