Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել

Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալված եղբայրները դեպքից րոպեներ առաջ Արաբկիրի վարսավիրանոցներից մեկից գողություն են կատարել:

Ինչից հետո էլ նկատվել են ոստիկանների կողմից:

Տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ գողության դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ ՀՀ ՔՕ 185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Հիշեցնենք, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը, վիրավորվել՝ համածառայակից Արսեն Հակոբյանը:

Դեպքը տեղի է ունեցել լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:

Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ՝ ծնված 2003 եւ 2001 թվականներին:

Տպել
3098 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ