Աշխարհը փոխում է մտքի, մտածողության ինովացիան. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով:

Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից, արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ: Եվ երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին փոխարինելու մարդու աշխատանքը՝ ինչ-որ չափով, արհեստավորները, որոնք այդ ժամանակներում բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ և ջարդուփշուր էին անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մի մտահոգություն: Մտահոգությունը հետևյալն էր. եթե այն աշխատանքը, որն անում ենք մենք՝ մարդիկ, պիտի անեն հաստոցները՝ ի՞նչ պիտի անենք, հետևաբար, մենք և ինչո՞վ պիտի զբաղվենք, հետևաբար, մենք, և ինչո՞վ պիտի ապրենք մենք:

Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն: Պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, և այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Եվ, հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է, որովհետև նոր մտածողությունը բերել է նոր տեխնոլոգիաներ, նոր տեխնոլոգիաները հանգեցնում են նոր մտածողության, այդ նոր մտածողությունն իր հերթին բերում է նոր տեխնոլոգիաներ և այդպես շարունակ: Եվ հետևաբար, երբ մենք ասում ենք ինովացիա, առաջին հերթին պիտի նկատի ունենանք մտքի ինովացիա, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը, որովհետև շատ դեպքերում ինովացիա ասելով, տեխնոլոգիաներ ասելով մարդիկ հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ. զարգանում է իրականում մարդու միտքը, և այդ բոլոր ֆիզիկական և նույնիսկ ոչ ֆիզիկական IT արտադրանքները մարդու մտքի արգասիք են:

Եվ, հետևաբար, այսօր ամենակարևոր հրատապ հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ, և այդ նույն վախերը, բնականաբար, առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ: Բայց տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը և դրա արդյունքում՝  միտքը: Եվ այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որպեսզի մարդու մտածողությունը, մարդու միտքը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի և նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի և էության մեջ և խորանալով դեպի տիեզերք:

Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մենք կարողանանք հաղթահարել վախերը՝ ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլև մեր բոլոր վախերը, որովհետև թերևս վախն այն ամենակարևոր գործոնն է, որ միշտ ամենուր, ամեն տեղ խոչընդոտում է զարգացումը, խոչընդոտում է առաջընթացը, խոչընդոտում է հաղթանակի հասնելու մեր ձգտումը: Եվ ես հույս ունեմ, որ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին և ընդհանրապես, մարդկությանը կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը: Եվ սա կլինի, թերևս, ամենակարևոր արդյունքը, որին մենք պիտի ձգտենք ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես առաջիկայում: Եվ ես հաջողություն եմ մաղթում «Գլոբալ ինովացիոն  ֆորումին»:

Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, հարգելի ներկաներ, բայց ես, ձեր թույլտվությամբ, ուզում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվող «Global Innovation Forum 19: Transforming Intelligence» ֆորումի կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն է՝ FAST-ը, միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: «GIF19: Transforming Intelligence»-ի նպատակն է՝ համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս և խթանել կապը գիտության, արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև: Ֆորումի շրջանակում քննարկումներ են ծավալվելու տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներին, արհեստական բանականության դրսևորումներին, մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությանը վերաբերող և այլ թեմաների շուրջ:

Տպել
1492 դիտում

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան