Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

16/10/2019 schedule12:45

ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին թիվ 32-Ն հրամանում ներառված ցանկին, որտեղ հստակ նշված է, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում (ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են հանրապետության բոլոր դպրոցների տնօրինությանն ամեն տարի):

Գործընթացը կլինի շարունակական, մինչև տարեվերջ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ տվյալ սննդատեսակի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում:

Տպել
583 դիտում

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները. մեկնարկային գինը 630 000 ռուբլի է

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել