Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու, մյուսին վիրավորելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականներին:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են»,- ասաց Հարությունյանը:

Դեպքը տեղի է ունեցել լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ժամեր անց հանցագործության մեջ կասկածվողները հայտնաբերվել են եւ ձերբակալել:

Տպել
3554 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)