Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ողջունելով Արցախի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան,

ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետև մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք և անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ, կարծում եմ, կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները և տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպես որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր խոսքում նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Ես նույնպես ուրախ եմ հանդիպման համար: Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ: Եվ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում հաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Տպել
431 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը