ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

ՈՒԵՖԱ-ն կդիտարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կառույցի փոխնախագահ Միշել Ուվան: Խոսքը Ստամբուլում նախատեսված Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի եզրափակիչը տեղափոխելու հավանականության մասին է:

Այն բանից հետո, ինչ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի քրդերի նկատմամբ, նման պահանջ են ներկայացրել մի շարք փորձագետներ ու երկրպագուներ: Պատժամիջոցներ է պահանջել նաեւ Ֆրանսիայի երիտասարդության եւ սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանյուն: Քննադատությունը խիստ է հատկապես այն պատճառով, որ Եվրո 2020-ի որակավորման վերջին 2 տուրերում թուրքերն Ալբանիայի ու Ֆրանսիայի դարպասները խփած գոլերը տոնել են ռազմական ողջույնով: ՈՒԵՖԱ-ն վստահեցնում է, որ իրենցից կախված ամեն ինչ կանեն:

«Մենք կանենք այն, ինչ մեր իրավասությունների շրջանակներում է՝ միաժամանակ հարգելով սպորտի անկախությունը: Ամեն դեպքում՝ մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵՄ-ին, դիվանագետներին, դեսպաններին եւ քաղաքական մյուս ինստիտուտներին»,- ասել է Ուվան:

Մեկ թուրք ֆուտբոլիստ ռազմական կոչերի համար արդեն պատժվել է, սակայն ոչ ՈՒԵՖԱ-ի կողմից: Գերմանական «Սանկտ Պաուլի» ակումբն անմիջապես հեռացրել է կիսապաշտպան Ջենկ Շահինին սոցցանցերում ռազմական գործողությունները ողջունելու ու աջակցելու համար: Ակումբը հայտարարել է, որ ֆուտբոլիստն անարգել է իրենց արժեքները:

Տպել
1724 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ