Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում: Այս մասին այսօր ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսում:

Վրաստանի վարչապետը մասնավորապես ասաց.

«Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց: Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել: Անդրադարձել ենք մեր 2 երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի ու այս բարեկամությունն էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք: Մեր 2 երկրների միջեւ ամենանշանակալի չափումն էկոնոմիկան է, այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի եւ էներգակիրների հարցում համագործակցության մասին: Մշակութային բնագավառում եւս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել: Անդրադարձել ենք նաեւ տարածաշրջանային հարցերին եւ արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարեւորն է, որպեսզի էկոնոմիկայի վրա կենտրոնանալով՝ մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տանք: Եւ, իհարկե, տարածքային ամբողջականությունը մեզ համար կարեւոր է, տարածքային ամբողջականությանը մենք կաջակցենք: Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում:

Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը եւս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր 2 երկրների համագործակցության խորացման համար»,- ասաց Գախարիան:

Տպել
1153 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)