Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը ստեղծվելուց հետո Երեւանում այրվել է 10-ից ավելի աղբաման: Սա ընդամենը մեկ ամսում: Համայնքային հիմնարկը օգոստոսի 29-ից է սկսել մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվել, իսկ աղբաման այրվելու վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի սկզբին:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կատարվածն առնվազն անփութության եւ համայնքի գույքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի դրսեւորում է:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակը դժվարացավ ասել, թե այդ գույքը վնասվելու դեպքերում դիտավորությա՞ն հետ գործ ունենք, թե՞ ոչ. «Մասնավոր դեպքեր են, առանձին-առանձին ուսումնասիրության ենթակա, դժվար է ասել՝ միտում կա՞, թե՞ ոչ»:

Իրար հետեւից այրվող աղբամանների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են այս ընթացքում հնչում: Ոմանք դրանց հետ զգույշ վարվելու կոչ անելու փոխարեն մատնանշում են աղբամանների որակապես թույլ լինելն ու համեմատականներ տանում, աղբահանությունն իրականացնող արդեն նախկին օպերատորի աղբամանների հետ: Նրանց կարծիքով՝ նոր աղբամանները որակապես զիջում են «Սանիթեք» ընկերության աղբամաններին եւ փոքր կայծը կարող է այն ամբողջությամբ այրել:

Հակոբ Կարապետյանի վստահեցմամբ՝ աղբամանները «Սանիթեք»-ի աղբամաններին որակապես չեն զիջում՝ հրակայուն են ու էլաստիկ: Նրա համոզմամբ՝ այս խնդրին հասարակական կարգի պահպանության համատեքստում պետք է նայել:

«Երբ այրում ես, մետաղն էլ կարող է այրվել, թիթեղը՝ դեֆորմացվել: Հետեւաբար այստեղ աղբամանի որակն էական չէ, տվյալ դեպքում էական է օգտագործման կուլտուրան: Ենթադրենք՝ ուզում ենք աղբամանները պահպանելու համար տեսահսկողություն սահմանել ու ձեռք ենք բերում 100 դոլարանոց տեսախցիկներ՝ 200 դոլարանոց աղբամանները հսկելու համար: Չեմ կարծում, որ արդարացված մոտեցում կլինի»,- նկատեց Հակոբ Կարապետյանը:

Աղբամանների այրման վերջին գրանցված դեպքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է եղել: Վարչական շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը պարզել է, որ հոկտեմբերի 4-ին 57-ամյա տղամարդը ծխախոտի ծխուկը նետել է Օհանով 54 շենքի բակում տեղադրված աղբամանի մեջ, որի հետեւանքով էլ այրվել  է աղբամանում գտնվող աղբը՝ վնասելով աղբամանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
1033 դիտում

Քաղաքացին սպառնում է նետվել 5-րդ հարկից. ԱԻՆ խումբը դեպքի վայրում է

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ