Երևանի տուբդիսպանսերը չի դադարել բյուջեից ֆինանսավորվել նեղ անձնական շահերի շնորհիվ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս անդրադարձել է հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցին եւ որոշակի պարզաբանումներ ներկայացրել:

«Ի հավելումն առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանման՝ տեղեկացնեմ, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խոր ու համապարփակ քննարկվել է քաղաքային, ազգային ու միջազգային մակարդակներում։

Մեր երկրին, բարեբախտաբար, հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը՝ որպես հիվանդություն, նահանջում է և մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։ Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն՝ տուբերկուլոզի բուժման համար և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները»,- ֆեյսբուքյան գրառմամբ նկատել է նախարար Թորոսյանը: 

«Մինչ իմ պաշտոնավարումն էլ Երևանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի շնորհիվ՝ դիսպանսերի ղեկավարության և քաղաքապետարանի բուժվարչության միջև, որոնք մինչ օրս էլ ուժի մեջ են։ Իմ պաշտոնավարման հենց սկզբից հակատուբերկուլոզային ծառայությունների օպտիմալացման գործընթացը մտել է նոր փուլ և շարունակվելու է։ Ի դեպ, սկիզբը եղել է Դիլիջանի հակատուբերկուլոզային դիսպանսերի տարեկան 300 մլն դրամ ֆինանսավորման դադարեցումը, որը չուներ որևէ հիմք ապացուցողական բժշկության տեսանկյունից։

Երևանի քաղաքային իշխանությունները պետք է մտածեն իրենց ենթակա հաստատությունների հետագա պրոֆիլի մասին՝ հաշվի առնելով ազգային մակարդակով մշակվող առողջապահության քաղաքականությունը»,- եզրափակել է Արսեն Թորոսյանը: 

Հիշեցնենք, որ վերը նշված կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել նախարարության շենքի մոտ՝ դժգոհելով ֆինանսավորման կրճատումից:

Նախարարությունն ի պատասխան՝ հայտարարել էր, որ կրճատում գոնե առայժմ չկա:

Տպել
318 դիտում

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից

Ինչպես կինոյում. փողն ի՞նչ է, որ չունենամ

Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի հիման վրա ոստիկանությունում ստուգումներ են սկսվել

Աճող ձնագնդի էֆեկտը. ՍԴ-ի որոշման հետեւանքներից մեկը

Կորած ակտիվիստի որոնումներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի. շարունակում են փնտրել

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ Գեղամ Օհանյանի որոնողական աշխատանքներին ուղղաթիռ է միացել

Գորիս-Կապան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ. ճանապարհները բաց են եւ անցանելի

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա