Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հետվիրահատական բուժման մեջ. դատական նիստը նրա բացակայության պատճառով հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Պատճառն այն էր, որ Քոչարյանն այսօր դատարան չէր բերվել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ Քոչարյանը եւս մի քանի օր կմնա ԲԿ-ում:

Մինչ նիստի սկսվելը, նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ Քոչարյանը հայտնել է՝ եթե նիստին ներկայանալն իր իրավունքն է, ոչ թե պարտականությունը, ապա չի առարկում, որ նիստը շարունակվի իր բացակայության պայմաններում:

Նիստն սկսվելուն պես դատարանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ գրություն է ստացվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետից, որտեղ վերջինս նշել է, որ Քոչարյանը հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման եւ անհրաժեշտության դեպքում վիրահատության համար: Դանիբեկյանը նշեց, որ դատարանն այլ տեղեկություններ չի ստացել:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ փաստաբանական հարցում է ուղարկել ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին: Վերջինս ի պատասխան հայտնել է, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի հետվիրահատական վերականգնողական բուժումը շարունակվում է, որը կտեւի 1-2 շաբաթ, ուստի նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ:

Քանի որ ամբաստանյալ Քոչարյանը նիստին ներկա չէր, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը: Հաշվի առնելով, որ նախորդ նիստին դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից, ուստի սույն գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին:

Տպել
1898 դիտում

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է՝ Թուրքիան նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Նովրուզին զբոսաշրջիկների թիվը գուցե մեծ չլինի, բայց դա միայն կորոնավիրուսով չէ պայմանավորված․ իրանագետ

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. հետեւանքները ծանր կլինեն Չինաստանի համար. Ծինփին

Ստեղծվել է Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

Թրամփն առաջին պաշտոնական այցով Հնդկաստանում է. բուռն ընդունելություն եւ մեծ սպասումներ

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ