Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարծում է, որ Եվրո 2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղում Հայաստանն այնքան էլ վատ ելույթ չի ունեցել: Այս մասին նա ասել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անցած շաբաթ օրը Հայաստանը ոչ-ոքի՝ 1:1, խաղաց թույլ մրցակցի հետ՝ գործնականում խիստ բարդացնելով Եվրո 2020-ի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունները: Ֆինլանդիայի դեմ վաղը կայանալիք 8-րդ տուրի հանդիպումից առաջ մարզիչը վերլուծել է նախորդ խաղը՝ փորձելով բացատրել, որ ամեն դեպքում, լավ կողմեր էլ կարելի է գտնել:

- Ժամանակ ունեցե՞լ եք վերլուծելու Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը: Որո՞նք են այն գլխավոր խնդիրները, որ թիմի խաղը չստացվեց:

-Արդյունքի կարեւորությունը շատ մեծ է: Եթե հանգիստ նստեք խաղը նայեք, առանց էմոցիաների, կտեսնեք, որ առաջին կեսում մեզ մոտ շատ լավ կոմբինացիաներ էին ստացվում աջ կողմից, շատ գոլային պահեր ստեղծեցինք, ուղղակի, ճիշտ է, վերջին փոխանցումն այդքան լավ չէր ստացվում, վերջնական հարվածներն այդքան լավ չէին ստացվում, բայց ամբողջ խաղի վերահսկողությունը մեր ձեռքում էր: Երբ մեզ գոլ խփեցին, մի քիչ շտապեցինք, արագացրեցինք, նրանք խորն էին պաշտպանվում, դժվար էր անցնել այդ պաշտպանությունը, եւ 1:1 ավարտվեց: Մենք այդ խաղն արդեն մոռացել ենք, պատրաստվում ենք Ֆինլանդիայի դեմ խաղին:

- Ի՞նչ է նշանակում Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը թիմի համար:

- Նա մեր թիմի առաջնորդն է, մեր թիմի ավագն է, մեր ամենակարեւոր ֆուտբոլիստն է, բայց հուսով եմ, որ մեր տղաները կհամախմբվեն եւ կաշխատեն խաղալ հաղթանակի համար:

- Ի՞նչ պետք է փոխեք շաբաթ օրվա հանդիպման համեմատ, երբ Լիխտենշտեյնի հետ ոչ-ոքի խաղացիք:

- Լիխտենշտեյնի դեմ խաղում հակառակորդը շատ խորը ու կոմպակտ էր պաշտպանվում, դրա համար մեզ համար մի քիչ դժվարացավ առաջին խաղակեսի մեր գոլային պահերն օգտագործել 1:0-ի ժամանակ: Լիխտենշտեյնն ընդամենը 3 անգամ է մոտեցել մեր դարպասին, որից մեկը գոլ է խփել: Կփորձենք վաղն ավելի ագրեսիվ խաղալ, մեր լավագույն խաղերից մեկը խաղալ: Մեր ֆուտբոլիստները հավատում են, որ ցույց կտան իրենց լավագույն որակները՝ թե մարդկային բնավորությունը, թե խաղով միասնական կլինենք դաշտում եւ կհասնենք հաջողության:

- Եթե հանդիպման ընթացքում ոչ-ոքի լինի, ռիսկի կգնա՞ք, որպեսզի հաղթեք:

- Խաղի սցենարը կթելադրի: Որոշումները հենց այդ ժամանակ պետք է կայացնես:

- Արդո՞ք թիմը հոգեբանորեն եւ ֆիզիկապես հասցրել է վերականգնվել եւ ի՞նչ կասեք Արտակ Գրիգորյանի մասին:

- Թիմը հոգեբանորեն այնքան էլ ընկճված չէր, որովհետեւ մենք դեռ հնարավորություն ունենք շտկելու: Կփորձենք մեր լավագույն խաղերից մեկը խաղալ: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, նա երեկ մարզվեց, բայց այսօր մարզումից հետո նոր ամեն ինչ պարզ կլինի: Բժիշկներն ու ինքը կասեն՝ պատրաստ է խաղին, թե՝ ոչ:

- Ըստ Ձեզ՝ Լիխշետնշեյնի դեմ խաղում արդյո՞ք խաղացողներից ամեն մեկն իր չափով արեց մի բան, որ Մխիթարյանի բացակայությունը հոգեբանորեն չազդի:

-Նվիրվածության, ցանկության մասին է, այո՛, իմ կարծիքով՝ բոլորը դա արեցին: Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ֆուտբոլիստների խաղը չստացվեց, դա ոչ թե ցանկության պակասն է, այլ այդպես լինում է:

Տպել
877 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ