Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։ Ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսեց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է և մաղթեց արդյունավետ պաշտոնավարում։ Այնուհետև քննարկվեցին մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործության կոնկրետ տեսակների հակազդմանը վերաբերող հարցեր։

Այս համատեքստում ոստիկանության պետի պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Արման Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձավ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին՝ շեշտելով, որ պետք է նման երևույթներն արժանանան ոստիկանության ծառայողների խիստ և օրենքի տառին համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը այս առումով ընդգծեց նաև, որ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն նաև ոստիկանության շարքերում։

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության նորանշանակ պետին հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը իրավապահ այլ կառույցների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անձնակազմի օպերատիվ տեսադաշտում պահել մարզում ապրող քրեական հեղինակություններին, զբաղվել արտաքին ծառայությունների աշխատանքի առավել բարելավմամբ, կադրային քաղաքականությունը վարել այնպես, որ ապահովվի արժանավոր ծառայողների առաջխաղացումը։ Ելույթ ունեցան նաև Սյունիքի մարզի դատախազը, ազգային անվտանգության ծառայության ու քննչական վարչության պետերը, որոնք հանցավորության դեմ պայքարի գործում ոչ միայն կարևորեցին ոստիկանության հետ սերտ համագործակցությունը, այլև համագործակցային դաշտն առավել ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին։ 

Վերջում ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ մարզային վարչության նորանշանակ պետն ու մարզի ոստիկանները կկարողանան լուծել իրենց առաջ օրենքով դրված խնդիրները։

Տպել
1447 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին