Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները

14/10/2019 schedule14:14
Յունիբանկը թարմացրել է մոբայլ հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով նոր հնարավորություններ բանկից դուրս արագ ու հարմարավետ սպասարկվելու համար: Հաճախորդներին արդեն հասանելի է գործարքները կրկնելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ-երկու հպումով կատարել վճարումները: Բացի այդ, հավելվածում ավելացել են նոր ծառայություններ. անմիջապես հեռախոսից կարելի է կատարել Յունիստրիմ փոխանցումներ, ինչպես նաև ստուգել կենսաթոշակային հաշվի մնացորդը:
 
Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն և չսահմանափակել բանկային սպասարկումը մասնաճյուղերի տարածքում: Ինչի՞ համար ենք մենք հաճախ բանկ այցելում: Որպեսզի մարենք վարկերը, կատարենք փոխանցումներ, համալրենք ավանդը կամ էլ կատարենք վճարումներ, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների համար: Բոլոր նշված գործարքները կարելի է կատարել առանց տնից դուրս գալու՝ ձեր հեռախոսում ընդամենը մի քանի կոճակ սեղմելով: Մենք կշարունակենք մոբայլ հավելվածի զարգացումը՝ հիմնվելով մեր հաճախորդների կարծիքների և նախասիրությունների վրա,- ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
 
Հաճախորդների պահանջարկը ՅունիՄոբայլ հավելվածի նկատմամբ գնալով աճում է: Այս տարի հավելվածից օգտվող հաճախորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե երեք անգամ:
 
Յունիբանկի մոբայլ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 51 մասնաճյուղերից որևիցե մեկը և դիմում ներկայացնել: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ  PlayMarket-ից:
Տպել
201 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)