Երևան
1 °C
Այսօրվանից մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները: Մասնավորապես հոկտեմբերի 14-ին Արցախի Շուշի քաղաքում տեղի կունենա պատմական հուշակոթողի՝ 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը:
Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ «Արեւելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թվականին ձեռնարկել էր Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաեւ մզկիթի հարեւանությամբ գտնվող Մեդրեսեի շենքը (հոգեւոր վարժարան), ընդլայնվել եւ բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:
Մզկիթի բուն վերականգման աշխատանքներին մասնակցելու համար Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու եւ իսլամական հոգեւոր կառույցների վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:
Շուշիի «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ եւ կրում է նրա անունը: Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի եւ հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Մզկիթը չի գործում դեռեւս խորհրդային ժամանակներից, այդ տարիներին այն վերածվել էր թանգարանի: Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշիի ազատագրումից հետո թանգարանը ևս դադարել է գործել, եւ մզկիթի շենքը լքվել է:
Շուշիի XIX դարի ճարտարապետական-կրոնական համալիրի` «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերականգնումն ու պահպանումը կարող են նպաստել նաեւ վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոնի:
«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաեւ Սուրբ Թադևոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Սբ. Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում, բացառիկ հոգևոր նշանակություն ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է: 2008 թվականին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաեւ հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր եւ պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթեւի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գեւորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա «Ավրորա» ֆորումը, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են լինելու Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում, Տաթեւում եւ Շուշիում: «Ավրորա» ֆորումն արդեն ունի 156 Բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Հայաստան են ժամանելու նաեւ «Ավրորա» 2019 թ. երեք հերոսները, որոնց անունները հրապարակվել են ապրիլի 24-ին:
Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան
Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի
Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից
Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ
Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր
Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում
Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի
Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)
Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ
Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ
Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին
Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին
Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)
© 2019 Հայկական ժամանակ