Կազմակերպվել է անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ և դասավանդողներ՝ ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, ինչպես նաև Վրաստանից և Իրանից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը։  

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը, նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:

«Համաժողովը Հայաստանում և Հայաստանից դուրս գործող մասնագետների միջև փորձի փոխանակման լավ հնարավորություն է և լիովին համապատասխանում է պետության կողմից կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների հիմնական ուղղվածությանը: Մեզ համար կարևոր է, որ բարեփոխումների արդյունքը տեսանելի լինի հատկապես դպրոցներում և մեր ապագա քաղաքացիների կյանքում»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Արևիկ Անափիոսյանը։  

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր հերթին նշել է, որ անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման հմտությունների զարգացումն իրենց գործունեության առաջնային ուղղություններից է։ «Վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետներն իրենց փորձն ու դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունն են փոխանցել հայ ուսուցիչներին։ Այս տարի ձևաչափը մի փոքր այլ է. առաջին անգամ տեղացի ուսուցիչներին ևս հնարավորություն ենք ընձեռել գործընկերների հետ կիսվել լավագույն փորձով»,- նշել է նա։ 

Համաժողովի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կվարեն արտերկրից հրավիրված փորձագետներ՝ անգլերենի դասավանդման մեթոդաբանական մի շարք ռեսուսրների հեղինակ Ստեֆան Հինլաֆը և Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի անգլերենի ծրագրերի ղեկավարը Սայմոն Էթերտոնը:

Տպել
1260 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն